Լրահոս
Միջազգային
00:06
22.07.26
222

Զելենսկին որոշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար նշանակել Միխայիլ Դրապատիին

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ որոշել է Միխայիլ Դրապատիին նշանակել Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար՝ Ալեքսանդր Սիրսկու փոխարեն, որի հրաժարականն արդեն մեկ շաբաթ պահանջում էին ուկրաինացի բազմաթիվ քաղաքական գործիչներ և հանրահավաքների մասնակիցներ։

«Որոշվել է, որ Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը կլինի Միխայիլ Դրապատին», - ասել է Զելենսկին Telegram-ալիքում հրապարակված տեսաուղերձում։

Ասվածից հետևում է, որ Սիրսկու հետ միասին պաշտոնանկ է արվել նաև Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։ «Այսօր Ալեքսանդր Սիրսկու և Անդրեյ Գնատովի հետ մենք զրուցել ենք ծառայության հետագա ձևաչափերի և գործերի պատշաճ փոխանցման մասին», - նշել է Զելենսկին։ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն (ներառված է ՌԴ-ում ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում) ավելի վաղ Telegram-ալիքում գրել էր, թե Գնատովի պաշտոնը զբաղեցնելու է նրա տեղակալ Վլադիմիր Գորբատյուկը։

Պաշտոնանկությունների և նշանակումների մասին պաշտոնական հրամանագրեր առայժմ չեն եղել։

Ավելին՝ տեսանյութում։