Լրահոս
Հասարակական
12:16
23.07.26
68

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու մեջ

Img default alt hy

Հուլիսի 15-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ ոմն Մարիամը «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ից խոշոր չափի գումար է հափշտակել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր մեկնած Երևանի քրեական ոստիկաններին նշված ընկերության տնօրեն, Երևանի բնակիչ 41-ամյա Նելլի Ա.-ն հայտնել է, որ «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի աշխատակից, ոմն Մարիամը, չկատարելով չվերթների և հյուրանոցների ամրագրումները, խարդախությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով ընկերությունից հափշտակել է մոտ 14 մլն դրամ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ անձը Երևանի բնակիչ 31-ամյա Մարիամ Մ.-ն է, ով հուլիսի 15-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, Աբովյան փողոցի 16 հասցեի մոտից խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Երևանի քրեական ոստիկանություն։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք Մարիամ Մ.-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։