Լրահոս
Հասարակական
20:23
24.07.26
57

Սևան-Մարտունի ավտոճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Սևանա լճի ափամերձ հատվածում

Img default alt hy

Հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 48-ամյա Զորիկ Ս․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Սևանա լճի ափամերձ հատվածում՝ եղեգների մեջ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները պարեկների ու քաղաքացիների հետ միասին օգնել են, որ ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվի անվտանգ վայր։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։