Լրահոս
Միջազգային
17:15
24.07.26
59

Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից

Մերձավոր Արևելքում կրակի օղակը մոտենում է վտանգավոր սահմանագծի: Ամերիկյան զինուժը նոր թափով է հարվածել Իրանի քաղաքներին ու Ղեշմ կղզուն: Իրանը պատասխանել է՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները։ Թեհրանը Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին խորհուրդ է տվել անհապաղ առնվազն 500 մետր հեռանալ ամերիկացի զինծառայողների տեղակայման վայրերից և ԱՄՆ ռազմական օբյեկտներից: