Լրահոս
Հասարակական
23:45
23.07.26
75

«Lexus»-ը գլորվել է ձորը․ մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղուկությունը հավաստի է։ Ճանապարհից մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և մահացած տղամարդու մարմին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Երկրապահ կամավորականների միության անդամ է, Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակից, անունը Համլետ է։

Դեպքի փաստով ռազմական ոստիկանության Սյունիքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Սյունիքի կայազորի քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ամբողջական ինքնությունը։