Լրահոս
Տարածաշրջան
10:12
27.07.26
184

Ալամութի ամրոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված՝ Իրանի 30-րդ հուշարձանն է (Լուսանկարներ)

Img default alt hy

Իրանի Ղազվին նահանգի Ալբորզի լեռներում գտնվող ավելի քան 1000-ամյա պատմություն ունեցող Ալամուտ ամրոցը և դրան հարակից պաշտպանական շինությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Այս շարքում այն Իրանի գրանցված 30-րդ օբյեկտն է։

Հայտը ներառում է Ղազվին նահանգում գտնվող յոթ պատմական ամրոց, որոնք իրենց պաշտպանական ճարտարապետության, ջրային ռեսուրսների կառավարման և պատմական նշանակության շնորհիվ ճանաչվել են որպես բացառիկ համաշխարհային արժեք:

Այս ամրությունները, որոնք կառուցվել են 11-13-րդ դարերում, պաշտպանական և քաղաքական նշանակությունից բացի, ժամանակի կարևոր գիտական կենտրոններից էին։