Լրահոս
Հասարակական
12:44
26.07.26
61

38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 26֊ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։30֊ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին, Ծաղկունք գյուղի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 38-ամյա Զևս Ն․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելով հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։