Լրահոս
Տարածաշրջան
11:46
26.07.26
58

Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի

Img default alt hy

Իրանը Մերձավոր Արևելքի հարևան երկրներին թշնամի չի համարում, նրա գործողություններն ուղղված են բացառապես ԱՄՆ-ի դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։

«Տարածաշրջանային մակարդակում գոյություն ունի ընդհանուր ըմբռնում, որ Իրանի ձեռնարկած գործողությունները թելադրված չեն տարածաշրջանի երկրների նկատմամբ թշնամանքով, այլ պայմանավորված են այլ պատճառներով, որոնց մասին բոլոր կողմերը գիտեն և հասկանում են», - ասել է նա «Իրան» թերթին տված հարցազրույցում։

Իսլամական հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնակի ընդգծել է, որ հակամարտության ավարտից հետո Թեհրանը մտադրված է երկխոսություն վարել և «վերականգնել վստահությունը» հարևանների հետ: