Լրահոս
Հասարակական
21:40
26.07.26
115

3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Այգավան բնակավայրի կամրջի վրա, բախվել են «Toyota», «Volkswagen» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել։

Վթար-հրդեհի հետևանքով 3 հոգի էլ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։