Լրահոս
Միջազգային
17:06
27.07.26
88

Ծանր հարվածներ՝ Ուկրաինային, դրոնային հարձակում՝ Ռուսաստանի վրա

Ռուսական հարձակումների հետևանքով Զապորոժիեում 1 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել, այսօր առավոտյան հայտնել է նահանգապետ Իվան Ֆեդորովը։ Ուկրաինայի հյուսիսային Սումիի մարզում Դաշնության բանակի ռմբակոծության հետևանքով 5 մարդ է վիրավորվել, Telegram-ում հայտնել է մարզի ղեկավարը։ 1 զոհ էլ Խարկովում կա: Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալով՝ Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ 7 բալիստիկ հրթիռ և 136 անօդաչու է արձակել: Ռուսաստանն էլ է զոհերի ու վիրավորների մասին հայտնել: