Լրահոս
Մամուլի տեսություն
09:50
28.07.26
63

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հետք»

Ավետ Կոնջորյանը գնորդների մի մասից ավելի գումարներ է վերցրել, վաճառել է ավտոկայանատեղիներ, բայց այդ մասին տեղյակ չի պահել ընկերության սեփականատիրոջը։ Այդ գումարը գերազանցում է 100.000 ԱՄՆ դոլարը։

«Ժողովուրդ»

Սովորաբար ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը աշխարհի տարբեր երկրներում պետական մարմիններին աջակցում է դրամաշնորհներով, տեխնիկական աջակցությամբ և փորձագիտական ռեսուրսներով։ Հայաստանում, սակայն, գործում է նաև հակառակ ֆինանսական հոսքը․ 2024 թ-ի ֆինանսավորման համաձայնագրով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը պարտավորվել է ՄԱԶԾ-ին հատկացնել 240,600,000 դրամ։

«Հրապարակ»

Ասում են՝ Ավետ Կոնջորյանը Աբովյանում չսիրված կերպար է, հայտնի է իր հղփացած վարքով: Հեղափոխությունից հետո կտրուկ հարստացել է, գնել է «Բրաբուս» ավտոմեքենա, և Աբովյանում պարբերաբար իր «Բրաբուսով» ճռռիկներ է անում, աջ ու ձախ ռեպլիկներ բաց թողնում մարդկանց հասցեին:

«Հրապարակ»

Պուտինն ու ռուսական կողմն արդեն մի քանի անգամ ակնարկել են այն մասին, որ եթե Հայաստանի իշխանությունները որոշել են գնալ ՌԴ-ի համար թշնամական համարվող Եվրամիություն, ապա ՌԴ-ն կարող է վերանայել նաև Հայաստանին վաճառվող գազի գինը։

«Փաստ»

44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների հարազատները մեկ շաբաթ ժամանակ էին տվել կառավարությանը՝ իրենց զավակներին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար:Մինչ օրս ոչ մի արձագանք:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հետ: