Լրահոս
Միջազգային
12:25
28.07.26
370

Պուտինն ու Ալիևը քննարկել են երկկողմանի և միջազգային օրակարգի հարցեր

Img default alt hy

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում նշել են երկու երկրների կապերի կառուցողական բնույթը, ինչպես նաև կառավարությունների և մասնագիտացված գերատեսչությունների երկխոսության ակտիվացումը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկելով երկկողմանի և միջազգային օրակարգի արդիական հարցեր՝ առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը և կառավարությունների ու մասնագիտացված գերատեսչությունների գծով երկխոսության ակտիվացումը», — ասվում է հաղորդագրությունում։

Պետությունների ղեկավարները նաև հաստատել են երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս ընդլայնելու տրամադրվածությունը։