Լրահոս
Հասարակական
11:10
28.07.26
100

Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել և հայտնվել է երթևեկելի գոտում

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:20-ի սահմաններում Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Yutong» մակնիշի տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով լարերը ձգվել են և տապալել բետոնե էլեկտրասյունը, որը հայտնվել է փողոցի երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ պարզվում է վարորդի ինքնությունը։