Լրահոս
Միջազգային
13:31
28.07.26
228

ԵՄ-ն պատրաստ չի լինի կռվելու Կիևի համար նույնիսկ մինչև 2040 թվականը․ Պիեռ Միրել

Img default alt hy

Եվրամիությունը պատրաստ չի լինի մարտական գործողություններ վարելու հանուն Ուկրաինայի նույնիսկ 15 տարի անց։ Նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով նախկին գլխավոր տնօրեն Պիեռ Միրելը Euractiv պորտալին։

«Եվրոպան պատրաստ չի լինի պաշտպանելու Ուկրաինային նույնիսկ մինչև 2040 թվականը», - ասել է նա։

Այս կապակցությամբ նախկին եվրապաշտոնյան քննադատության է ենթարկել, մասնավորապես, Գерմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հնչեցրած այն գաղափարը, թե Ուկրաինան պետք է ներառվի Եվրոպական պաշտպանական միության կազմում՝ առանց սպասելու երկրի լիարժեք անդամակցությանը ԵՄ-ին։