Լրահոս
Հասարակական
11:27
28.07.26
80

Հրդեհ՝ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Img default alt hy

Հուլիսի 27-ին՝ ժամը 16։38-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի Գետափնյա փողոցում այրվում է անասնակեր․ առկա է տարածվելու վտանգ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։16-ին, մարվել՝ 21։35-ին։ Այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։