Լրահոս
Քաղաքական
14:00
28.07.26
182

ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր Խաչատրյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․

«Դատելով Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հայկական և ռուսական կողմերի տարածած հաղորդագրություններից, հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը։

Ռուսական կողմը պահանջում է կողմնորոշվել, հայկական կողմը պնդում է, թե դեռ ժամանակը չէ՝ գիտակցելով, որ ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական»