Լրահոս
Հասարակական
09:35
28.07.26
583

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու

Img default alt hy

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «ՋՐԱՌ» ընկերության կողմից «Մանթաշի» ջրամբարի ջրթող փականի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 14:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Անուշավան, Գետափ, Սպանդարյան, Մեղրաշեն, Փանիկ, Հայկասար, Տուֆաշեն գյուղերի և Արագածոտնի մարզի՝ Նորաշեն գյուղի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի
Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի Կոմիտաս, Սյունիք, Անկախության, Գր.Նարեկացի, Գ. Տաթևացի, Վ.Մամիկոնյան, Դավիթ Բեկ և Քրիստափոր փողոցների բաժանորդների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 28-ին ժամը 09:00- 20:00-ն կդադարեցվի Նորապատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: