Լրահոս
Միջազգային
21:45
28.07.26
46

Հութիները հայտարարել են սաուդյան NCC Ghazal տանկերի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին

Img default alt hy

Յեմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները հայտարարել են բալիստիկ հրթիռներով սաուդյան NCC Ghazal նավթային տանկերի վրա հարված հասցնելու մասին։ Այս մասին հայտնել է ապստամբների ռազմական ներկայացուցիչ Եահյա Սարիան։

«Յեմենի զինված ուժերը (նկատի ունեն հութիներին) ռազմական գործողություն են իրականացրել, որի ընթացքում մի քանի բալիստիկ հրթիռներով գրոհել են սաուդյան NCC Ghazal նավթային տանկերը՝ ծովային նավագնացության արգելքը խախտելու և զգուշացումները անտեսելու համար», - գրել է նա իր Telegram-ալիքում։

Ապստամբների ներկայացուցչի խոսքով՝ հրթիռակոծության հետևանքով նավը ստիպված է եղել փոխել ուղղին։ Սարիան նաև ընդգծել է, որ հութիները շարունակելու են ապահովել Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը՝ «պաշարում՝ պաշարման դիմաց և համապարփակ էսկլադիա՝ ի պատասխան համապարփակ էսկլադիայի» սկզբունքով։