-
Միջազգային
ԵՀ-ն մտադրված է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը․ Bloomberg
22:2028.07.26 -
Հասարակական
Երևանի կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
21:5628.07.26 -
Միջազգային
Հութիները հայտարարել են սաուդյան NCC Ghazal տանկերի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին
21:4528.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Կրուտիտներն» էլ չեն օգնում Փաշինյանին. Պուտինը Հայաստանում «շուտափույթ հանրաքվեի» մասին է խոսում
21:3228.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Պուտինի զանգը Բաքու՝ Բեռլինում Ալիևի հակառուսական «բամբասանքներից» հետո
21:1728.07.26 -
Քաղաքական
Հայաստանը կանգնած է երկու արտաքին պարտադրված հանրաքվեի առաջ․ Սուրեն Սուրենյանց
21:0628.07.26 -
Քաղաքական
Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է գրանցել հերթական տապալումները․ Վահագն Սարոյան
20:5428.07.26 -
Միջազգային
Սպիտակ տունը դրական և արդյունավետ է որակել Թրամփի հանդիպումները Զելենսկու և Նեթանյահուի հետ
20:4528.07.26 -
Հասարակական
Երևանում Հնդկաստանի քաղաքացին մոպեդով բախվել է «BYD»-ին, այնուհետև` ավտոբուսին․ կա վիրավոր
20:1528.07.26 -
Հասարակական
Վիզը կոտրվա՞ծ է եղել, պարանո՞վ է խեղդվել. 6-ամյա Մարիայի մահվան առաջին վարկածները
20:0028.07.26 -
Հասարակական
Մարտունիում հրդեհ է բռնիվել «Jeep Compass»-ում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի
19:4928.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ականների դաժան ծեծի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. քրեական հետապնդում՝ 5 մարդու դեմ
19:1528.07.26 -
Քաղաքական
Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան
16:3028.07.26 -
Իրավական
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են «հուշանվեր» թղթադրամով առևտուր արած տղամարդուն
16:1528.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնալիքներով է վերսկսում Իրանի հետ բանակցությունները. Թեհրանը չի զիջում դիրքերը
15:5328.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն անդրադարձել է եղբոր հետ կապված աղմկահարույց միջադեպին
15:0228.07.26 -
Իրավական
Ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի
14:4728.07.26 -
Միջազգային
Աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Կիպրոսի հիմնախնդրի արագ լուծում․ Գուտերեշ
14:3128.07.26 -
Իրավական
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի մասնագիտական գործունեությանը միջամտելու փորձերը
13:4628.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն պատրաստ չի լինի կռվելու Կիևի համար նույնիսկ մինչև 2040 թվականը․ Պիեռ Միրել
13:3128.07.26 -
Հասարակական
ՄԻՊ ներկայացուցիչները անակնկալ այցելել են ոստիկանության ձերբակալվածների պահման վայրեր ու դատարանների խցեր
13:0028.07.26 -
Միջազգային
Ֆինլանդիան հանել է Ֆիննական ծոցի արևելյան հատվածի վերևում թռիչքների սահմանափակումը․ ՏԱՍՍ
12:4628.07.26 -
Իրավական
ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու գործով հինգ մեղադրյալ կա
12:3628.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Պուտինն ի՞նչ ասաց Փաշինյանին. հայ-ռուսական լարվածությունն աճում է
12:3028.07.26 -
Քաղաքական
Москва слезам не верит․ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը բացահայտեց հայ-ռուսական խորը ճգնաժամը
12:1528.07.26 -
Իրավական
Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
12:0028.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի հնգամսյա հարվածներից հետո Իրանը պահպանել է հրթիռային ուժերի մարտունակությունը․ ԶԼՄ
11:3428.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
11:2728.07.26 -
Միջազգային
Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով ծխից թունավորվել է ավելի քան 130 մարդ
10:5828.07.26 -
Իրավական
Դատախազությունը համայնքներին է վերադարձնում ապօրինի մասնավորեցված այգիներն ու պուրակները
10:3828.07.26 -
Մամուլի տեսություն
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»
09:2528.07.26 -
Մամուլի տեսություն
240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»
09:2028.07.26 -
Հասարակական
Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
09:1528.07.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները
23:0927.07.26 -
Քաղաքական
Մեծ ցնցումներ չե՞ն լինի. ռուսական շուկայի փակման պատճառով լուրջ տագնապներ ունեն հայ անասնապահները
22:5727.07.26 -
Քաղաքական
Իրանական գազը՝ ռուսականի փոխարե՞ն. Թեհրանը քաղաքական պայմաններ է թելադրելու
22:3627.07.26 -
Հասարակական
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և հեծանիվը․ կա վիրավոր
22:1327.07.26 -
Հասարակական
Կանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը
21:5727.07.26 -
Հասարակական
Վտանգված են Երևան-Թեհրան հարաբերությունները. ԲՀԿ անդամները գնացել են Իրանի դեսպանատուն
21:3027.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, ճնշումներ՝ նոր խորհրդարանի 1-ին նիստից առաջ. ընդդիմությունը մարտավարություն ունի
21:0727.07.26 -
Սպորտ
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
20:4527.07.26 -
Հասարակական
Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին․ «Հետք»
20:2627.07.26 -
Հասարակական
Մոխրացած մարմիններ՝ մեքենայում. սարսափելի ավտովթարից ողջ է մնացել միայն հարսը
20:2227.07.26 -
Հասարակական
ՔՊ-ականը ինչո՞ւ է ծեծել ՔՊ-ականի եղբորը. նոր մանրամասներ և բացահայտումներ
20:0327.07.26 -
Քաղաքական
Ընտրություններից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանն ու Պուտինը. ի՞նչ են քննարկել
19:4527.07.26 -
Միջազգային
Անսպասելի հարձակում՝ իրանական նավի վրա. ուժգին հարվածներից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցե՞ն
19:1827.07.26 -
Քաղաքական
Պատգամավոր դարձած ավագանու անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ համարներին
18:4227.07.26 -
Իրավական
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
18:0727.07.26 -
Հասարակական
Արարատի մարզում իրականացվելու են ավիացիոն, քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
17:3827.07.26 -
Իրավական
«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին
17:2127.07.26 -
Հասարակական
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
16:3927.07.26 -
Հասարակական
Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
16:2127.07.26 -
Տարածաշրջան
Ստամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
15:4127.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15:0327.07.26 -
Կրթություն և գիտություն
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը
14:1427.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
13:3727.07.26 -
Իրավական
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել
12:1627.07.26 -
Հասարակական
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
12:0027.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է
11:3927.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26
Ինչ հայտարարություններ էլ հնչեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ. Միրզոյանի պատասխանն՝ Ալիևին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե իբր Հայաստանն անկեղծ չէ խաղաղությա հասնելու գործընթացում և ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցերն ու ՀՀ ԱԳ նախարարի պատասխանները:
Հարց-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ իր ելույթում նշել էր, որ Հայաստանն անկեղծ չէ խաղաղության հասնելու գործընթացում։ Ի՞նչպես կմեկնաբանեք դա:
Պատասխան-ՀՀ կառավարությունը բազմիցս է ապացուցել իր պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու Հարավային Կովկասում երկարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Միաժամանակ, ակնհայտ է, որ այս ջանքերը չեն կարող լինել միակողմանի, և Ադրբեջանը նույնպես պետք է գործուն և անկեղծ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Խաղաղության հաստատումը չի կարող լինել միայն մեկ կողմի ջանքերի արդյունքում, իսկ խաղաղ բանակցությունները չեն կարող հիմնվել միայն մեկ կողմի առաջարկների վրա:
Ակնհայտ է նաև, որ այդ ջանքերի հաջողության համար անհրաժեշտ է, որ հասցեագրվի և բոլոր կողմերի համար ընդունելի լուծում ստանա գոյություն ունեցող և հակամարտության պատճառ դարձած խնդիրների ողջ թնջուկը։ Այս համատեքստում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծված լինելու մասին, առնվազն չեն հասկացվում կամ ավելին՝ տեղիք են տալիս կասկածի տակ դնելու Ադրբեջանի իշխանությունների՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծությունը։
Ինչ հայտարարություններ էլ հնչեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ, քանի դեռ չեն հասցեագրվել Արցախի հայերի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության բավարար երաշխիքների և դրանից բխող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրները։ Ժամանակակից աշխարհում ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակը հիմնախնդրի լուծում չի կարող լինել։ Պնդումը, թե ուժի կիրառման արդյունքում այլևս չկա անգամ Լեռնային Ղարաբաղ, առհասարակ, ևս չի խոսում Ադրբեջանի կառուցողականության մասին։
Ավելորդ է ասել, որ այն, բնականաբար, չի համապատասխանում ո՛չ փաստացի իրականությանը, որի կարևորագույն մասն են կազմում Արցախում արցախահայության գոյությունը և նրանց անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունը, և ո՛չ էլ պատերազմը կանգնեցրած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որը հստակ սահմանում է Լեռնային Ղարաբաղի գոյությունը:
Նույնը կարելի է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի գոյություն չունենալու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների մասին։ Նախ՝ որևէ մեկը չի կասեցրել և առանց այն սահմանող միջազգային ինստիտուտի համապատասխան որոշման չի էլ կարող կասեցնել համանախագահության միջազգային մանդատը, այն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը։
Այդ պարագայում անհասկանալի է, որ եթե կողմերն իսկապես ցանկություն ունեն անկեղծորեն բանակցել և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել, կայուն և համպարփակ խաղաղության հասնել, ապա ինչու՞ այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ ձևաչափ, որն ունի միջազգային հանրության հստակ աջակցությունը, և որի փորձն ու ներուժը չօգտագործելն ուղղակի տրամաբանական և ողջամիտ չէ։
Հարց-Իլհամ Ալիևը նաև պնդում է, որ հայկական կողմը ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը։ Ի՞նչ կասեք այս մասին:
Պատասխան-Մենք ինքներս մշտապես հայտարարել ենք, որ շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ։ Այս մասին են վկայում թե՛ 2021թ․ հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ռուսական կողմի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությունները, թե՛ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը ողջ ընթացքում քննարկումներին ներգրավված է եղել բարեխղճորեն, և գործընթացը շատ ավելի սահուն և արագ կընթանար, եթե չլինեին Ադրբեջանի հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք որևէ աղերս չունեն ինչպես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ հիշատակածս հայտարարություններով ստանձնած պարտավորությունների հետ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման ուղիների նույնացման ջանքերին, ապա դրանք ակնհայտորեն չեն կարող ունենալ նույն կարգավիճակը՝ առնվազն ելնելով 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներից, որոնք հստակ սահմանում են Լաչինի միջանցքի կարգավիճակը:
Ավելին, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը տարբեր կարգավիճակներ, տարբեր հարևանություն և տարբեր անվտանգային միջավայր ունեն: Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի հետ նրանց կապերը նույնպես չեն կարող լինել նույնական:
Կրկին ընդգծեմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակում, մինչդեռ Ադրբեջանը հապաղում է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանային ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, և երկու երկրների փոխվարչապետերի՝ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններն ընթացել են հենց այս տրամաբանությամբ։