Լրահոս
Հայաստան
17:30
08.01.21
50

Զորամասի դարպասները փակ են մեր դիմաց, բայց այստեղ մնալու ենք այնքան ժամանակ, մինչև մեր երեխաներին հասցնեն մեզ»

Իմ որդուն նմանեցրել եմ համացանցում տարածված գերիների տեսանյութերից մեկի տղային, բայց համապատասխան աշխատանքներ չեն տարվել: Զորամասի հրամանատարը ոչինչ չի ասում ԳՇ պետին, մենք ավելի շատ բան գիտենք, քան նա: Այս մասին այսօր Էջմիածինի զորամասի դիմաց, Tert.am-ի փոխանցմամբ, ասել է անհետ կորած զինծառայողի հայրը:

 Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները երեկվանից նստացույց են անում Էջմիածնի զորամասի մոտ։ Նրանք պահանջում են որևէ տեղեկություն հայտնել իրենց որդիներից։

 Ծնողի խոսքով՝ որևէ մեկը չի բարեհաճում նրանց հետ հանդիպել, եկել, սպասել են, բայց ոչ մի արդյունք չի եղել: «Ամեն տեղ դիմել ենք, արդյունք չկա դեռ»:

 Հունվարի 3-ից հետո ոչ մեկ մեզ չի ընդունել, մենք գնացել ենք գնդապետի տուն, անգամ ինքը չընդունեց, ալկոհոլի ազդեցության տակ եկավ շենքի բակ և սկսեց ավել-պակաս բաներ խոսալ, հետո տղամարդիկ իրեն սթափեցրեցին, ասեց՝ վաղը գլխավոր շտաբի պետի հետ կհանդիպեմ, մյուս օրը ձեզ կկանչեմ զորամաս, կիմանաք՝ երբ ենք այդ հատված մտնում որոնողական աշխատանքներ կատարելու համար: Հաջորդ օրը եկանք այստեղ, մեզ ներս չթողեցին: Այս մասին Էջմիածնի զորամասի դիմաց Tert.am-ի հետ զրույցում նշեց անհետ կորած զինծառայողի մայր Անահիտ Ադոյանը:

 «Այսօր ևս մեր դիմաց զորամասի դարպասները փակ են, մենք չենք էլ ակնկալում, որ իրենք ինչ -որ բան կարող են ասել, միևնույն է՝ գալու են, փափուկ բարձ դնեն մեր գլխի տակ: Մենք այսօր որոշել ենք, որ նստացույց ենք անելու զորամասի դիմաց. երեկոյան վրաններ կտեղադրենք մինչև իրենք մեր երեխաներին հասցնեն մեզ»,- նշեց նա:

 Անահիտ Ադոյանը նշում է, որ արդեն 81 օր է՝ իրենց երեխաների գտնվելու վայրի մասին որևէ հուսադրող բան չեն ասել. «Դուք պատկերացնո՞ւմ եք, հրամանատար Աբգարյանը ինձ զանգում, ասում է՝ Անահիտ, մի հատ Ստեփանակերտի գեներալի հետ կկապվես, տեսնես՝ ինչէ ասում: Այսինքն ես պետք է իրենց փոխարեն գեներալների և գնդապետերի հետ խոսե՞մ»,- ասել է Ադոյանը և հավելել՝ երբ պատկան մարմիններից հարցնում են՝ ինչի՞ օգնության չեն հասել իրենց որդիներին, իրենց ասում են՝ «ես էլ գնայի մեռնեի»

Անհետ կորած զինծառայողի մայրը հավելեց նաև, որ կապ չունի՝ իրենց երեխաներից երբ տեղեկություն կստանան, բայց որ բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն, դա հաստատ է: