Լրահոս
Հայաստան
20:01
09.01.21
75

Զոհի և դահճի հարաբերություններում ի՞նչ նախապայման. Սրապիոնյանը` ադրբեջանցի լրագրողին

Img default alt hy


Հայ–ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ադրբեջանցիների պատկերացումներին ականատես եղանք պատերազմի օրերին մեր գլխատված զինվորների, տանջամահ արված գերիների տեսքով։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ձայն հայրենյաց»նախաձեռնության անդամ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը` ի պատասխան ադրբեջանցի լրագրողների մեկի այն հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում մտավորականները հայերի և ադրբեջանցիների հետագա հարաբերությունները և դրա համար կա՞ն նախապայմաններ, հայտնում է Sputnik Արմենիան ։

Նշենք, որ առցանց ասուլիսի մասին նախապես հայտարարվել էր և ադրբեջանցի լրագրողը հարց էր ուղղել էլեկտրոնային նամակի միջոցով։

Նրա խոսքով` մինչև Ադրբեջանն իր դպրոցներում այդ հայատյացությունը չվերացնի, այն թույնը, որը ներարկել է իր հասարակության մեջ, չվերացնի, հայ–ադրբեջանական հարաբերությունների համար դեռ որևէ այլ պայման դրվել չի կարող։ Սրապիոնյանը վստահեցնում է` ադրբեջանցիները նախ ինքնամաքրման խնդիր ունեն։

Գրականագետին հետաքրքրում է նաև մեկ հարց` նույն ադրբեջանցի լրագրողը ծափահարո՞ւմ էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ նա Բաթվի շքերթի ժամանակ արտասանում էր հայտնի բանաստեղծությունը (2020թ.–ի դեկտեմբերի 10-ին Բաքվի շքերթի ժամանակ Էրդողանը մեջբերեց ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեի խոսքերը` «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին. ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»,–խմբ.)։

Սրապիոնյանը հիշեցնում է, որ այդ բանաստեղծության մեջ սերմանվում են ատելություն և ծավալապաշտական տրամադրություններ, որոնք ոչ այլ ինչ են, քան հայերի ոչնչացման անհրաժեշտության գիտակցումը։

«Ինչպե՞ս է ադրբեջանցի լրագրողը պատկերացնում զոհի և դահճի հարաբերություններում ինչ–որ նախապայման։ Նախապայմանն առաջին հերթին պետք է լինի դիմացինի կյանքի, իրավունքների նկատմամբ հարգանքը։ Նման երկերեսանի հարցերով փորձել մեղմել այն ամենն, ինչ արվել է վերջին 150 տարիների ընթացքում թուրք ցեղախմբի կողմից հայերի նկատմամբ, ես առնվազն երեսպաշտական մոտեցում եմ համարում»,–ասաց Սրապիոնյանը։Սրապիոնյանը հիշեցրեց նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի` դեռ 2020թ.–ի դեկտեմբերին կայացած ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունը, որով կոչ էր անում հայերին բարեկամական քայլերի։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: