Լրահոս
Քաղաքական
21:00
10.02.26
89

Խայտառակության 250 էջ և սարսափ՝ ճանապարհներին. «լուրջ է անցել» Երևանի ավագանու նիստը

Երևանի ավագանու նիստում այսօր ծափուծիծաղն ընդհատվել է իշխանություն-ընդդիմություն սուր բանավեճով: Մայրաքաղաքի կայուն էներգետիկ զարգացմանը վերաբերող մի նախագիծ են ներկայացրել ՔՊ-ականները, որն ընդդիմադիրները «խայտառակություն» են անվանել: Ըստ ավագանու ընդդիմադիրների՝ «խայտառակություն» է նաև իշխանականների անտարբերությունը Երևանի փողոցների՝ օր օրի սրվող խնդիրներին: