-
Արտաքին քաղաքականություն
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23:5725.06.26 -
Հասարակական
Երևանում 27-ամյա վարորդը «Aicar»-ով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
23:2525.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տուրքեր սահմանելու հնարավորությունը
23:0025.06.26 -
Միջազգային
Պատերազմի վերքեր, լուռ վկաներ և չսպանված միտք՝ Թեհրանում. Իրանի անպարտելիության գաղտնիքը
22:4525.06.26 -
Միջազգային
Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո
22:3025.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները
22:1725.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի մոտ էլ չի գնում, ԵԱՏՄ-ին էլ հեգնում է. Վաղը կարող է ծիրանը կտրի, յոնջա տեղը ցանի
21:1325.06.26 -
Հասարակական
Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ
21:0725.06.26 -
Իրավական
Ընտրախախտումների փաստեր է ներկայացնում Վարդևանյանը ՍԴ ճակատագրական նիստից առաջ
20:5825.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Իրանը կապի ուղի են հաստատել. Վենսը՝ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների մասին
20:4525.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ԵՄ երկրների մոտեցումը
20:0225.06.26 -
Հասարակական
Էս կարգի ստորությո՞ւն. հերոսների նկարները քաղաքի պատերից ջնջելուց հետո հերթը Եռաբլուրի՞ն է հասնելու
19:5125.06.26 -
Իրավական
«Կովերի» գործով անցնող Գևորգ Խամոյանն ազատ արձակվեց․ «Իշխանություն» լրատվական
19:0925.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen»-ը․ վիրավորներ կան
18:4825.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի վճիռ. Միքայել սրբազանն ազատության մեջ է, գնում է Էջմիածին
18:3025.06.26 -
Իրավական
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով․ «Փաստինֆո»
18:0025.06.26 -
Հասարակական
Միքայել Սրբազանին ջերմ ծափահարություններով դիմավորեցին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստին
17:4725.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստացել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն. պաշտոնական
17:3625.06.26 -
Հասարակական
Վաղը ՍԴ-ի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների. Իշխան Սաղաթելյան
17:0025.06.26 -
Հայաստան
Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազան
16:1225.06.26 -
Քաղաքական
Հունիսի 1-ից մինչև 18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ Գառնիկ Դանիելյան
16:0025.06.26 -
Իրավական
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը՝ Երևանում․ կան ձերբակալվածներ
15:4725.06.26 -
Հասարակական
ՆԳ նախարարը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներին մասնակցած ջրասուզակներին
15:3525.06.26 -
Քաղաքական
Եվրոպական էլիտաները փորձում են ճգնաժամը ծածկել «հրեշ Պուտինի» գաղափարով. Հակոբ Բադալյան
15:1525.06.26 -
Քաղաքական
Շուրջ 80 հազար քաղաքացու անձնագիր չի աշխատել. Արամ Վարդևանյանը թվարկում է ընտրախախտումները
14:3025.06.26 -
Քաղաքական
Ալիևը պատերազմական հանցագործ է, բայց ՀՀ իշխանությունն իրեն փաստաբանություն է անում. ադրբեջանագետ
14:2425.06.26 -
Քաղաքական
Մարդկանց նկատմամբ մասսայական ճնշում է իրականացվել, հազարավոր մարդիկ գաղտնալսվել են. Արամ Վարդևանյան
14:1625.06.26 -
Իրավական
«Ման էին գալիս զենք-զինամթերք, կրիչներ»․ Կարեն Սիմոնյանը՝ իր տանը անցկացված խուզարկության մասին
14:0625.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
13:4525.06.26 -
Իրավական
Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է․ 24News
12:3425.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանը վերջնագի՞ր է ներկայացնում ԵԱՏՄ-ին. հակասական հայտարարություններ
12:3025.06.26 -
Միջազգային
Սպիտակ տունը Կոնգրեսից 672 միլիոն դոլար է խնդրել՝ Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար
12:1525.06.26 -
Աշխարհ
Անոմալ շոգ՝ Ֆրանսիայում. բուժաշխատողներն ահազանգում են մահացության հնարավոր աճի մասին
12:0025.06.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Վենեսուելային. Դելսի Ռոդրիգեսի հետ հեռախոսազրույցի մանրամասները
11:4525.06.26 -
Միջազգային
Մարինա Տաուբերը պահանջում է հետաքննել Մոլդովայի նախագահի հարազատների հետ կապված կոռուպցիոն սկանդալները
11:1025.06.26 -
Քաղաքական
Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան
10:1425.06.26 -
Մամուլի տեսություն
Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»
10:0025.06.26 -
Մամուլի տեսություն
Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»
09:5825.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»
09:5225.06.26 -
Մամուլի տեսություն
Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»
09:4825.06.26 -
Մամուլի տեսություն
6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
09:2525.06.26 -
Մամուլի տեսություն
Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»
09:2025.06.26 -
Մամուլի տեսություն
Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»
09:1525.06.26 -
Տնտեսական
100-ով էլ չես կարում ծախես. հայկական լոլիկը Ռուսաստանը չի ընդունում, շատերը քանդում են ջերմոցները
22:4524.06.26 -
Միջազգային
Ե՞րբ կվերսկսվեն ԱՄՆ-Իրան տեխնիկական խմբերի խորհրդակցությունները. Ռուբիոն հայտնել է ամսաթիվը
22:1824.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հազար օր՝ Բաքվի բանտում. հայ գերիների անհապաղ ազատությունն են պահանջում ԱՄՆ կոնգրեսականները
22:0524.06.26 -
Քաղաքական
Կարևոր հարցն այն է՝ արդյոք Թրամփը «uպանել» է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան
21:5424.06.26 -
Իրավական
Ստալինյան ժամանակներ են, չեն գնդակահարում, բայց լռեցնում են. ինչի՞ համար է մեղադրվում Չալաբյանը
21:4624.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հունիսի 26-ին կսկսի ընտրությունների վերաբերյալ դիմումների քննությունը. Արամ Վարդևանյան
21:2624.06.26 -
Միջազգային
ֆոն դեր Լայենի նկատմամբ ստուգումներ են սկսվել Զելենսկու հետ նամակագրության պատճառով․ ԶԼՄ
21:0824.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հայ-ռուսական նոր սկանդալ. ո՞ւմ է Մոսկվան մեղադրում, Փաշինյանը՝ «խնայում»
20:3024.06.26 -
Հասարակական
«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույրն ահազանգում է
20:2424.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը պահանջում է չեղարկել ԿԸՀ որոշումը. դատարանը վճիռը կհրապարակի վաղը
20:1524.06.26 -
Միջազգային
Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով
19:5224.06.26 -
Միջազգային
Իրանի արնահոսող ցավը. սարսափելի ողբերգության վայրից «Հայլուրի» բացառիկ ռեպորտաժը
19:4024.06.26 -
Միջազգային
Էրդողանը ողջունել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի հայտարարությունը
19:3224.06.26 -
Միջազգային
Թրամփը չեղարկել է օրինագծի ստորագրումը՝ Կոնգրեսի կողմից ընտրական բարեփոխումները չհաստատելու պատճառով
19:2524.06.26 -
Հասարակական
Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Տանձուտ գյուղում․ միայն մեկ ընտանիք մոտ 50 մլն դրամի վնաս է կրել
19:1524.06.26 -
Իրավական
Սկանդալային մեղադրանք և պահանջ՝ Մոսկվայից. ո՞ւմ և ինչո՞ւ է խնայում Փաշինյանը
19:0624.06.26 -
Միջազգային
Ռուբիոն ԱՄԷ նախագահի հետ քննարկել է Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները
18:5824.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Փոթորկուն օրեր՝ Հայաստանում, անտանելի տապ՝ Եվրոպայում. գժվել է եղանակը
18:3024.06.26 -
Հասարակական
Գողթում «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
18:2524.06.26 -
Իրավական
Դատարանը Խաչատուր Սուքիասյանից հօգուտ Սերժ Սարգսյանի 1 մլն դրամ բռնագանձելու վճիռ է կայացրել
18:1724.06.26 -
Հասարակական
Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ
18:1124.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան
17:3324.06.26 -
Միջազգային
Իրանը հաղթահարեց ԱՄՆ-ի հետ պատերազմն ու պահպանեց իր բալիստիկ հրթիռները. ստորագրված հուշագիրը
17:1824.06.26 -
Հասարակական
Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Մանուկյան
17:0624.06.26 -
Հասարակական
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
16:3624.06.26 -
Տնտեսական
Հայկական ապրանքը կանցնի՞ օվկիանոսը. Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատը գոհ է արդյունքներից
16:1924.06.26 -
Հասարակական
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
16:0924.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Լռեցնելու փո՞րձ. Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
15:3024.06.26 -
Հասարակական
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
14:5024.06.26 -
Իրավական
Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը քննության առարկա չի դարձրել Սահմանադրական դատարանը
14:1124.06.26 -
Իրավական
Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը
14:0024.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
13:4624.06.26 -
Հասարակական
Մահացու շոգ է Եվրոպայում. ռեկորդային տապը հաղթահարելու միջոցներ են փնտրում մարդիկ
13:3124.06.26 -
Հասարակական
Ազգի ուժն ու հարատևությունը հիմնված են նրա ավանդույթների և հավաքական հիշողության վրա. Արամ Վեհափառ
13:1424.06.26 -
Իրավական
Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների իրավունքին խոչընդոտելու համար․ փաստաբան
12:5724.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Աղմկոտ նոր ձերբակալություն. Չալաբյանին տարել են տնից, երբ բոլորը քնած են եղել
12:3024.06.26 -
Իրավական
Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
12:2124.06.26 -
Հասարակական
Օդի ջերմաստիճանը կնվազի 4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11:4624.06.26 -
Մամուլի տեսություն
500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի վրա հռճվող նախարարը. «Ժողովուրդ»
10:0124.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
09:4924.06.26 -
Մամուլի տեսություն
Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»
09:4224.06.26 -
Մամուլի տեսություն
ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»
09:3824.06.26 -
Միջազգային
Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. Փեզեշքիան
23:4623.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան
23:0123.06.26 -
Հասարակական
Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
22:4123.06.26 -
Քաղաքական
Կրեմլում Փաշինյանին դեռ չեն սպասում, իսկ Եվրոպայում հայկական ծիրանի հետ նկարվում են
21:4523.06.26 -
Հասարակական
Քահանաները ներկայացել են զինկոմիսարիատ. նրանց արգելել են վերադառնալ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
21:0923.06.26 -
Հասարակական
10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով
20:3923.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Եվրոպական շոուներին չեն հավատում իրական Հայաստանում. գյուղացու վերջին հույսը
20:3023.06.26 -
Հասարակական
Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է
20:2123.06.26 -
Հասարակական
Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը
20:0723.06.26 -
Հասարակական
Խցանված Երևանի Կիևյան կոլապսը. քաղաքացիները չեն կարողանում տեղ հասնել, Ավինյանը գոհ է
20:0023.06.26 -
Հասարակական
Եվրոպական շոուին չեն հավատում հայ ծիրանագործները. վերջին հույսը վրացիներն են
19:2523.06.26
«Վերջին պատերազմում պարտությունը հենց այդ համակարգի պարտությունն էր, ոչ թե զինվորի, ժողովրդի և ազգի». Արմեն Սարգսյան
Մենք տանուլ տվեցինք այն պահին, երբ Արցախը վերադարձնելու առաքելությունը համարեցինք ավարտված: Նման հայտարարություն է արել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Դեպի «Չորրորդ Հանրապետություն»» վերտառությամբ իր հոդվածում, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Բովանդակային պետության կառուցման անխուսափելիության մասին
Հայոց պետականությունը վերականգնելու հնարավորությունը վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում եղել է մեր ժողովրդի երազանքը: Այն բխում էր ոչ միայն սեփական մշակույթը, ինքնությունն ու պատմությունը պահպանելու համար ազգային օջախ ունենալու անհրաժեշտությունից, այլ նաև սեփական ճակատագրի տերը դառնալու ձգտումից: Հենց դա է եղել մեր նախնիների առաքելությունը, որոնք գործնականում կատարեցին անհնարինը՝ պետականություն չունենալու պայմաններում պահպանեցին հայկականությունը և զարգացրին հայկական քաղաքակրթությունը՝ անցնելով պատմության բոլոր դաժան ու արյունոտ փորձությունների միջով:
Մեր նախնիները մեզ թողել են վիթխարի ժառանգություն, հույս ունենալով, որ մենք այդ ժառանգությունը կկարողանանք փոխանցել հետագա սերունդներին բացարձակապես այլ որակական տեսքով:
Միջազգային հարաբերությունների պատմությունը վկայում է, որ փոքր երկրները հաճախ դառնում են մեծ տերությունների շահերի զոհը, ինչպես եղավ հայերիս հետ Օսմանյան կայսրության օրոք: Այն ազգերը, որոնք կարողացան ժամանակին սթափ վերլուծել իրենց անհաջողությունների ու տառապանքների պատճառները և աշխատել սեփական սխալներն ուղղելու վրա, մշակել հստակ տեսլական և զարգացման ծրագրեր, կարողացան ստեղծել համակարգային բարձր որակի պետություններ՝ ունակ ոչ միայն բավարարելու իրենց քաղաքացիների ներքին կարիքները և նրանց պաշտպանելու արտաքին սպառնալիքներից, այլև պայմաններ ապահովել, որոնք թույլ են տալիս մրցակցել ռեգիոնալ եւ նույնիսկ մեծ տերությունների հետ, համադրել նրանց հետ սեփական շահերը կամ առանձին դեպքում դառնալ իրական և կարևոր դաշնակից:
Այդպիսի օրինակներ կան և այդ օրինակները լոկ հաստատում են, որ ճիշտ կառուցված քաղաքականության, դիվանագիտության և կառավարման դեպքում նույնիսկ բնական պաշարներից զուրկ ժողովուրդը ի վիճակի է հասնել շատ մեծ հաջողությունների:
Այսօր մենք վերապրում ենք մեր պատմության հերթական համազգային հոգեբանական վհատության պահը, և բացարձակապես մեզնից է կախված՝ թե կարո՞ղ ենք այն հաղթահարել, և ի՞նչ հիմունքներով ենք կառուցելու մեր ապագան:
Առայսօր բացթողումների պատճառները վերջին երեք տասնամյակների ընթացքում կուտակված և չլուծված խոր արմատական խնդիրների հետևանքն են: Կարծես վերից վար մեզնից յուրաքանչյուրի մոտ ցանկություն չկա ինքնուրույն բովանդակային պատասխանատվություն ստանձնել սեփական ճակատագրի համար: Խոսքը ոչ թե ինքնաքննադատության բացակայության մասին է, այլ դրա ձևական բնույթի: Մենք առաջվա պես փնտրում ենք հենման մասնավոր կետեր, «փրկիչներ»՝ ի դեմս առանձին անհատների կամ երկրների, որոնք ունակ են մեզ տանել ճիշտ ճանապարհով, որն էլ վերջում հանգեցնելու է բարեկեցության և ապահովության: Ջղաձգական փնտրտուքների հետևից ընկած՝ մենք բոլորովին մոռացել ենք, որ այդ ուղին գտնվում է ուղիղ մեր աչքերի առջև և կոչվում է անկախ Հայաստանի Հանրապետություն:
Մեր հազարամյա երազանքն իրականացել էր՝ վերջապես մենք ունեցանք մեր տունը, դրոշը, զինանշանն ու օրհներգը: Վերջապես մենք կարող ենք հայ լինել միջազգային համայնքի կողմից ճանաչված հայկական պետությունում: Առաջին անգամ հարյուրամյակների ընթացքում հայերն իրենց տարածքները չկորցրեցին, այլ 1990-ականներին հետ բերեցին պատմական տարածքներ՝ իր ռեսուրսներով մեզ բազմապատիկ գերազանցող հակառակորդի կողմից պարտադրված պատերազմի ընթացքում: Մեզ դա հաջողվեց անել, որովհետև մեր շարժիչ ուժը երազանքներն էին ու ազգային գաղափարներին նվիրումը: Դրանք հագեցած էին խելահեղ էներգետիկայով, և յուրաքանչյուր հայկական մասնիկ աշխարհի ցանկացած կետում առավելագույնս էր լիցքավորված համազգային նպատակին հասնելու համար:
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, թե իրականում ինչքան ենք թերագնահատել պատմության այդ նվերը: Փոխանակ փոքր երկրների և ժողովուրդների հաջողված օրինակների հիմքի վրա պետական և ազգային շինարարության բովանդակալից ծրագրեր կազմելու, մենք զբաղվեցինք առավելապես իմիտացիոն գործունեությամբ: Չգցվեց ներքին իմունիտետի՝ պետական կառավարման արդյունավետ համակարգի հիմքը՝ հիմնված իշխանության գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի միջև պատասխանատվության իրական բաժանման վրա: Հենց այդպիսի՛ մոդելն է ձևավորում հասարակությունը և դաստիարակում քաղաքացուն, որը ցանկացած կառավարության հիմնական արժեքն է: Այդպիսի՛ քաղաքացին կարող է գիտակցել ընտրելու և ընտրվելու հնարավորության նշանակությունը։ Եվ ամենագլխավորը՝ այդպիսի քաղաքացին պատասխանատվություն է կրելու իր, շրջապատի և երկրի առջև կանգնած ընտրության համար: Այսպիսի համակարգի բացակայությունը բարդ և աշխարհագրական սահմանափակ պայմանների մեջ գտնվող երկրների համար անթույլատրելի ճոխություն է:
Անցած տարիների ընթացքում մենք չենք կատարել համահայկական գույքագրում, որպեսզի հասկանանք, թե ո՞րն է, օրինակ, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերական համալիրի, գիտության, կրթության և առողջապահության երկարատև զարգացման մոդելների մշակման համար իրական ռեսուրսային հիմքը: Այդ պատճառով էլ մեզ մոտ ի հայտ չեկան արտաքին և պաշտպանական քաղաքականության, ժողովրդագրական, տեղեկատվական և սննդի անվտանգության վերաբերյալ կենսական անհրաժեշտության ռազմավարական գործուն հայեցակարգեր: Անկախություն ստանալուց հետո մենք այն չլցրեցինք կոնկրետ բովանդակությամբ:
Օրինակների հետևից հեռու գնալու անհրաժեշտություն չկա: 1994թ. մենք ազատագրեցինք Արցախը, և ընդհուպ մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը մեզ մոտ չկար Արցախի քաղաքական ապագայի վերաբերյալ հստակ տեսլական: Գոյություն ուներ սոսկ դիվանագիտական ճանապարհով նոր պատերազմ թույլ չտալու տակտիկա, որն ի սկզբանե դատապարտված էր: Մեր հակառակորդը քսան տարի շարունակ պնդում էր, որ թույլ չի տալու Կովկասում երկրորդ հայկական պետության ստեղծում, ձեռք էր բերում ժամանակակից զենքեր, զբաղվում ակտիվ միջազգային լոբբինգով, իր ազդեցության ցանցերն էր ստեղծում ամբողջ աշխարհով հանուն մեկ նպատակի: Հանուն ինչի՞: Հարցը հռետորական է, որովհետև պատասխանը պարզից էլ պարզ է:
Մենք տանուլ տվեցինք այն պահին, երբ Արցախը վերադարձնելու առաքելությունը համարեցինք ավարտված: Մենք բավարար ուշադրություն չդարձրեցինք Արցախի զարգացման և ամրապնդման իրական գրավականներին՝ բնակչության աճին (Արցախի բնակչությունն ինչքան որ կար, այդքան էլ մնաց), և ռազմական արվեստի կատարելագործմանը, սպառազինության նորացմանը, հագեցվածությանը և այլն: Մենք թուլացանք և շարունակեցինք ապրել, կարծես այլևս որևէ մեծ մարտահրավեր կամ սպառնալիք չկար: Իհարկե, Արցախյան պատերազմում հաղթանակը դարձավ մեր ինքնության անկապտելի բաղադրիչը, և ակնհայտ է, որ այսօրվա ամենաահավոր հետևանքը հենց ինքնաընկալնման ճգնաժամն է: Հայն արթնանում էր, ապրում, աշխատում և պառկում քնելու այն գիտակցությամբ, որ ինքը մաս է կազմում հաղթանակած ազգի: Այժմ, պատասխան գտնելու փնտրտուքների մեջ ընկած, նա հարցնում է՝ հիմա ո՞վ եմ ես:
Մենք տանուլ տվեցինք տեղեկատվական պատերազմում՝ թե արտաքին, թե ներքին դաշտում: Տարիներ շարունակ մենք ցանկալին մատուցում էինք իրականի տեղ: Սուտը՝ իրականության իմիտացիան, սողոսկել էր ամենուրեք՝ դառնալով ազգային անվտանգության սպառնալիք: Երևակայական այդ աշխարհում մենք իբր թե ունեինք կազմակերպված պետություն, առաջանցիկ տնտեսություն և գիտություն, ուժեղ բանակ, ժողովրդավարական հասարակություն, ազատ մամուլ, սակայն իրականում պատկերը բոլորովին այլ էր: Մենք հաջողացրել էինք խաբել միայն ինքներս մեզ և դրանով իսկ արդեն ստորագրել պարտության թղթի տակ:
Այս ամենը թոթափելու համար մեզ հսկայական ջանք է պետք, դառն իրականության աչքերին նայելու կամք և քաջություն:
Մենք հայտնվել ենք բարդ իրավիճակում, սակայն ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը իրենց համարեն պարտված:
Քաղաքականության մեջ գործում է բոլոր ժամանակների համար ոսկե կանոն՝ երբեք մի՛ ասա երբեք: Այո, մենք այսօր տանուլ ենք տվել ռազմի դաշտում և արտաքին ճակատում, որի համար ներկա կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի: Սակայն մեզ սպասում են այլ մարտահրավերներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Որպեսզի պահպանենք մեր պետականությունը և այն դնենք սկզբունքորեն նոր մակարդակի վրա, պետք է մի կողմ դնենք զգացմունքները և սկսենք բարդ, տհաճ, սակայն անհրաժեշտ աշխատանքն առաջին հերթին ինքներս մեզ վրա:
Այսօր մենք (և առաջին հերթին սեփական քաղաքացիների և համաշխարհային հայության առջև պատասխանատվություն ստանձնած կառավարությունը) պետք է ընդունենք քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական խոր ճգնաժամի գոյությունը: Քաղաքացիները լիակատար բարոյական իրավունք ունեն իրենց կողմից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներից, կառավարությունից և վարչապետից ժամանակային ու բովանդակության առումով կոնկրետ պատասխաններ պահանջել ճգնաժամից դուրս գալու ելքերի վերաբերյալ:
Իր դերը և պատասխանատվությունն ունի նաև Հանրապետության նախագահը:
Հասարակության պառակտումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ուստի երկրին և ժողովրդին անհրաժեշտ է բուժում: Միակ տրամաբանական և քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով, որոնք թույլ կտան պետական շինարարության իրական գործընթացն սկսել մաքուր էջից: Մինչ այդ, իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկի՝ Նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն: Այդ կառավարության գլխավոր առաքելությունը ես տեսնում եմ երեք նպատակների իրականացման մեջ:
Առաջինը, պատերազմի անմիջական հետևանքների վերացումը՝ բոլոր գերիների, պատանդների և տեղահանված անձանց վերադարձ, վիրավորների պատշաճ բուժում և խնամք, ավերված տների և բնակարանների նորոգում և նորմալ կենսապայմանների ապահովում, այդ թվում՝ տնազուրկների համար:
Երկրորդը, պետությունը քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզի նախապատրաստում և կիրառում:
Երրորդը, խելամիտ ժամկետներում գալիք ընտրությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով նորմատիվ-իրավական բազայի բարեփոխում, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և, անշուշտ, Սահմանադրության բարեփոխումներ: Ելնելով դրանից՝ կառավարությունը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից և փորձագետներից, որոնք մասնագիտացել են կոնկրետ ոլորտներում:
Կրկնում եմ՝ պետք չէ որոնել «ազգի փրկիչներ» կամ բացառիկ անհատներ, երկիրը պետք է կառավարեն ինստիտուտները, իշխանության ճյուղերի միջև պետք է գործի հակակշիռների և զսպումների համակարգը, բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է անառարկելիորեն հարգեն օրենքը և հետևեն դրան: Հակառակ դեպքում մենք հայտնվելու ենք պերմանենտ ճգնաժամերի մեջ:
Մեծատառով Օրենքը և դրան հետևելը ցանկացած առողջ հասարակության և ամուր պետության հիմքն է, զարգացման և հարատևման երաշխիքը: Հենց այդ հիմքի վրա պետք է կառուցվի մեր քաղաքական մշակույթը։ Կայուն և ամուր պետականության կառուցման այլ բանաձև գոյություն չունի:
Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում նախագահի ինստիտուտն արտաքնապես խորհրդանշական կամ ձևական բնույթ ունի, սակայն ներքուստ այն կարող է դառնալ փրկօղակ ցանկացած քաղաքական ճգնաժամի դեպքում: Որպես պետության գլուխ և Սահմանադրության հետևող՝ նախագահի ինստիտուտը կարող է դառնալ այն անփոխարինելի հարթակը, որտեղ երկխոսության միջոցով կձևավորվեն ճգնաժամից դուրս գալու սահմանադրական ելքերը և մեխանիզմները: Հարց է առաջանում՝ իսկ իդեալակա՞ն է արդյոք մեր Սահմանադրությունը: Պատասխանը մեկն է՝ ո՛չ, ինչպես ցանկացած երկրի սահմանադրություն: Աշխարհում ամենուրեք վեճեր ու քննարկումներ են ծավալվում իրենց երկրների հիմնական օրենքների փոփոխման շուրջ: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ես իմ կարծիքն ունեմ մեր Սահմանադրության թերությունների մասին, սակայն որպես Հանրապետության նախագահ՝ ես պարտավոր եմ հետևել օրենքի տառին: Մենք կարող ենք տրվել զգացմունքներին, սակայն բոլոր քաղաքական պահանջները պետք է իրականացվեն օրենքի սահմաններում:
Հայաստանի «Երրորդ Հանրապետությունը» այլևս անցյալ է, մենք առերեսվում ենք նոր իրականության հետ, որը մեզ ստիպում է լինել չափազանց սթափ, հաշվենկատ և նպատակասլաց: Այն ազգային անհոգությունը, անկազմակերպվածությունը, անկարգապահությունը և անհետևողականությունը, այն կեղծ օրակարգերը, գաղափարները և մոտեցումները, որոնք մեզ ուղեկցում էին վերջին տասնամյակներին, պետք է նետել պատմության արխիվ:
Ցավոք, մինչև այսօր Հայաստանում և Հայկական աշխարհում չկա տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների իրական չափերի և դրանց պատճառների ու հետևանքների ամբողջական ընկալում: Մենք պետք ունենք հասկանալու, որ մեզ համար սկսվում է պատմության նոր էջ իր մարտահրավերներով, և այս անգամ՝ չսխալվելու, գրագետ և պրոֆեսիոնալ գործելու բացառիկ հրամայականով:
Ինչպես էլ կոչենք այդ նոր էջը՝ «Նոր էջ», «Ռեսթարտ», «Նոր սկիզբ», «Վերելքի սկիզբ», «Չորրորդ Հանրապետություն» կամ այլ կերպ, միևնույնն է, իրականությունն այն է, որ մտնում ենք պատմության նոր փուլ:
Պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն այս հոդվածում անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն»:
2018թ. իշխանափոխությունը կարող էր մեր պատմության նոր փուլի սկիզբ դառնալ, որի համար կային ժողովրդական համախմբման, խանդավառության և աջակցության բավարար հիմքեր, սակայն այն դարձավ նախորդ փուլի վերջը՝ առանց առաջարկելու նոր գաղափարախոսություն:
Վերջին պատերազմում պարտությունը հենց այդ համակարգի պարտությունն էր, ոչ թե զինվորի, ժողովրդի և ազգի:
«Չորրորդ Հանրապետությունը» պետք է դառնա մեր ժողովրդի նոր գաղափարական, հայեցակարգային և բովանդակային հիմքը: Շեշտը դրվելու է պետության որակի վրա, որը պահանջում է ամբողջ աշխարհի մեր հայրենակիցների հետ փոխհարաբերությունների համակարգի արմատական վերանայում: Աշխարհաքաղաքական ընկալումները, քաղաքականությունը, տնտեսությունը, անվտանգությունը, ռազմաարդյունաբերական համալիրը, բժշկությունը, գիտությունն ու կրթությունը ստեղծում են մարդիկ, և այսօր մենք լավագույն մասնագետների սուր կարիք ենք զգում:
Երևելի հայերի պակաս չկա և չի եղել երբեք, պարզապես անհրաժեշտ է դադարենք ընդամենը նրանց գոյությամբ հպարտանալ, այլ նրանց դարձնենք մեր պետական իրականության մասնիկ: Դրա համար բավական է վերացնել Հայաստանի և հայկական համայնքների միջև արհեստականորեն ստեղծված բեռլինյան պատերը (որոնք առկա են Սահմանադրության մեջ եւ օրենքներում): Մեր Սփյուռքի հետ շփման մեծ փորձ ունենալով՝ կարող եմ վստահորեն ասել այդ վիթխարի ներուժի առկայության մասին: Կրկնեմ, որ այդ ներուժը հայտնաբերելու և արդյունավետ օգտագործելու համար պետք է պետական համակարգային մոտեցում և ճիշտ կառավարում:
Սպասվում է բարդ աշխատանք, բայց ես չեմ կասկածում վերջնական հաջողությանը: Գլխավորը, որ յուրաքանչյուրը հավատա դրան և իր կարողությունների ու հնարավորությունների չափ մասնակցի այդ օրը մոտեցնելու գործին:
Մենք երկար խորհելու ժամանակ և հնարավորություն չունենք: Եկել է սառնասիրտ, արագ և արդյունավետ գործողությունների պահը, որի նպատակն է ստեղծել 21-րդ դարի մարտահրավերներին դիմագրավելու պատրաստ արդյունավետ, կարգապահ և կազմակերպված, նոր տեխնոլոգիաների և մտածողության վրա հիմնված ժամանակակից երկիր՝ ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ:
Իսկ դրան հասնելու ճանապարհների մասին կխոսենք հետագայում»:
-
22:00
25.06.26
Միքայել սրբազանին 2 տարով ազատազրկելու որոշումը բեկանել է վերաքննիչը. վերացվել է նրա տնային կալանքը
Կարդալ ավելին
-
16:12
25.06.26
Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազան
Կարդալ ավելին
-
21:02
22.06.26
Շուշեքը՝ թափած, ծաղիկները՝ ավերված. ահռելի վնասներն են հաշվում Շիրակում՝ սարսափելի կարկուտից հետո
Կարդալ ավելին
-
14:07
22.06.26
Իրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)
Կարդալ ավելին