Լրահոս
Քաղաքական
22:20
10.02.26
297

Փաշինյանն ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Բաքվում գտնվող հայ գերիների հարցը

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Բաքվում գտնվող հայ գերիների հարցը։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Փաշինյանը նշել է, որ հարցը եղել է օրակարգում և քննարկվել է: Որևէ  բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնան: 

«Ես խնդրում եմ՝ այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ինձնից ակնկալեք, բայց հարցը եղել է օրակարգում, և հարցը քննարկվել է օրակարգում»,- ասաց ՀՀ վարչապետը։