Լրահոս
Աշխարհ
14:01
19.01.21
73

«Թրամփն ու ու իր կինը չեն մասնակցի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը»

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տունը լքելուց օրեր առաջ հրաժեշտի ուղերձ է հղել՝ նշելով, որ «իր համար որպես առաջին տիկին Միացյալ Նահանգներին ծառայելը մեծագույն պատիվ էր», հայտնում է tert.am-ը։ 

Վեց րոպեանոց ելույթում նա հիշատակել է իր ամուսնուն, հարգանքի տուրք է մատուցել զինվորականների ընտանիքներին և առողջապահության ոլորտի աշխատողներին։

«Վերջին չորս տարիներն անմոռանալի էին։ Այժմ, երբ Դոնալդ Թրամփի հետ հեռանում ենք Սպիտակ տնից, մտածում եմ իմ սրտում տեղ գտած բոլոր մարդկանց մասին, նրանց սիրո, հայրենասիրության և վճռականության անհավատալի պատմությունների մասին»,-ասել է ԱՄՆ առաջին տիկինը։

Նրա խոսքով՝ Սպիտակ տուն ոտք դնելուց անմիջապես հետո գիտակցել է այն պատասխանատվությունը, որն ունեցել է որպես մայր, այն է՝ խրախուսել, ուժ տալ և ուսուցանել բարության արժեքները։

«Խանդավառություն դրսևորեք ամեն գործում։ Բայց միշտ հիշեք, որ բռնությունը հարցի լուծում չէ և երբեք չի կարող արդարացվել»,- ասել է նա՝ ակնհայտորեն նկատի ունենալով հունվարի 6-ին իր ամուսնու՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհը։

Հեռացող նախագահն ու նրա կինը չեն մասնակցի նորընտիր նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությանը։