Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:10
10.02.26
351

Տեղի է ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրման արարողությունը

Img default alt hy

Տեղի է ունեցել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրման արարողությունը։

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։

Կողմերի հիմնական հայտարարությունները.

Իլհամ Ալիև. «Մենք արդեն 6 ամիս է՝ ապրում ենք խաղաղության պայմաններում։ Մենք արդեն սկսել ենք առևտուրը Հայաստանի հետ։ Այսօր ԱՄՆ և Ադրբեջանի հարաբերությունները թևակոխում են միանգամայն նոր փուլ»։

Ջեյմս Դեյվիդ Վենս. «Ես Ձեզ և ադրբեջանցի ժողովրդին եմ փոխանցում Թրամփի անձնական ողջույնները»։