Լրահոս
Քաղաքական
22:36
10.02.26
583

Լուծումը խաղաղությունն է․ կոնֆլիկտի միջավայրում այս խնդիրն անլուծելի է․ Փաշինյանը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին

Img default alt hy

ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռներն ինձ համար շատ ցավալի ու ծանր են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․

«Բայց պետք է հասկանալ, որ կոնֆլիկտն ունի իներցիա, որը հնարավոր չէ մեկ լծակի գործադրմամբ կանգնեցնել»։

Նա նշել է, որ այդ թեման մշտական նրանց ուշադրության կենտրոնում է, իսկ լուծումը խաղաղությունն է, կոնֆլիկտի միջավայրում այս խնդիրն անլուծելի է։ 

«Նախորդ ամիս վերադարձան 4 անձինք, նրանցից Վագիֆ Խաչատրյանի դեպքում վստահեցնում եմ, որ չլիներ խաղաղության բարելավող միջավայրը, նա առնվազն չէր վերադառնա հիմա եւ առնվազն չէր վերադառնա տեսանելի ապագայում։ Եթե խաղաղությունը չզարգանա, էդ հարցի լուծումը բացառվում է։ Մենք արդեն շոշափում ենք այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։