Լրահոս
Հայաստան
14:11
09.01.21
75

«Հայրենիքի փրկության շարժումը» չի լռել և չի լռելու, առաջիկա օրերին վերսկսելու ենք Փաշինյանին հեռացնելու գործընթացը». Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

«Հայրենիքի փրկության շարժումը» չի լռել, չի լռելու. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ընդդիմությունը լուռ ու ինչ անելիքներ ունեն առաջիկայում, քանի որ իրենք էին հայտարարում, թե Նիկոլ Փաշինյանի՝ մեկ օր ավելի մնալն իշխանության, վնաս է երկրին:

Սաղաթելյանը չի համաձայնել դիտարկումներին, թե իրենք լռել են: «Անցնող 7 օրերի ընթացքում մի քանի հայտարարություններով և պահանջներով ենք հանդես եկել, պարզապես փողոցային, զանգվածային ակցիաներ չենք արել անցնող շաբաթվա ընթացքում՝ նկատի ունենալով այն պայմանները, որ ամբողջ պետական համակարգը չի աշխատել, և բողոքի, անհնազանդության ակցիաներն այս օրերին արդյունավետ չէին լինի»,- ասել է նա:

Սաղաթելյանը նշեց՝ փոխարենն այս ժամանակահատվածն օգտագործել են և պլանավորել իրենց առաջիկա աշխատանքները կազմակերպելու, ծրագրերը թարմացնելու, անցած աշխատանքները գնահատելու համար: «Մենք առաջիկա օրերին կվերսկսենք մեր պայքարը՝ իրավական ճանապարհով, փողոցային անհնազադության ակցիաներով, նաև ասեմ՝ պլանվորված են մարզային այցելություններ: Առաջիկա օրերին հանդիպումներ տեղի կունենան Վանաձորում, Գյումրիում, Սյունիքում: Մեր ծրագրերն ամբողջությամբ մեծ թափով շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չենք հեռացրել այս գերագույն գլխավոր դավաճանին»,- վստահեցրեկ է նա:

Անդրադառնալով հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին և հնարավոր փաստաթղթի ստորագրմանը, Սաղաթելյանն ասել է, որ երեկ հայտարարություն են տարածել, այսօր էլ ակնկալում են ԱԳ նախարարի, ԳՇ պետի, ԱԱծ տնօրենի հետ հանդիպում: Նա նշել է, որ այդ հանդիպումներից հետո կամփոփեն ու համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում