Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:30
09.01.21
75

Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստում քննարկվել է Փաշինյանի այցը Մոսկվա

Img default alt hy

Հունվարի 8-ին տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի հերթական նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Այս մասին հայտնում է շարժման ֆեյսբուքյան էջը։

Քննարկման առանցքում եղել է հունվարի 11-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման և հնարավոր պայմանագրերի վավերացման հարցը, որը լուրջ անհանգստություն է առաջացրել մեր հասարակության շրջանում։

 Քննարկվել և վերլուծվել է շարժման՝ մինչ օրս իրականացրած գործունեությունը։

Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու գործողությունների պլանը։