Լրահոս
Քաղաքական
15:14
16.01.21
63

«Գյուղում խուճապ չկա, մեր ժողովուրդը խուճապի մատնվող չի, ուղղակի վատ են զգում, որ իրենց պատուհանից նայում են, թուրքին են տեսնում»

Img default alt hy

Շուռնուխում տեղահանված տների գյուղացիները վերևի թաղամասում են ապրում, իրենք իրենց առօրյա գործին են՝ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրած անասունի վրա, այս պահին եղանակը լավ է, պետք է անասունը դրսում արածեր, բայց բանտարկած են պահում, որ դուրս չգա, չիջնի գետը, ջուր խմի, չանցնի թշնամու վերահսկողության տակ գտնվող մեր տարածքներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը:

Նրա փոխանցմամբ՝ թշնամուն գյուղից անցած տարածքներում որևէ շարժ չկա, նոր բնակիչներ չկան, այնտեղ ընդամենը իրենց սահմանապահ զորքն է՝ վրաններով:

«Տեղահանվածների մի մասը, որոնց տները անցել են թշնամու,ն գյուղում են ապրում՝ վերևի թաղամասերում, մի մասն էլ ժամանակավոր տեղափոխվել է Գորիս և Կապան», - ասել է Շուռնուխի համայնքապետը:

Նրա փոխանցմամբ՝ թշնամուն գյուղից անցած տարածքներում որևէ շարժ չկա, նոր բնակիչներ չկան, այնտեղ ընդամենը իրենց սահմանապահ զորքն է՝ վրաններով:

«Տեղահանվածների մի մասը, որոնց տները անցել են թշնամու,ն գյուղում են ապրում՝ վերևի թաղամասերում, մի մասն էլ ժամանակավոր տեղափոխվել է Գորիս և Կապան», - ասաց Շուռնուխի համայնքապետը: