Լրահոս
Քաղաքական
23:40
10.02.26
334

Ես շատ ուղիղ ու ջերմ հարաբերություններ ունեմ Պուտինի և Միշուստինի հետ․ Փաշինյան

Img default alt hy

Ես շատ ուղիղ ու ջերմ հարաբերություններ ունեմ Պուտինի և Միշուստինի հետ, սա մեր ռազմավարությունն է։ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի հանրապետության շահերին համապատասխան։ Այստեղ կարող են հատումներ լինել, սակայն, չենք կարող ասել, որ մենք ի հեճուկս Հայաստանի գործելու ենք Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի շահի համար։

Ռուսաստանցի գործընկերներին ասել եմ՝ 2020թ.-ի օգոստոսի 8-ին ստորագրել ենք մի բան, որը առաջարկել ենք Ռուսաստանին նախորդ 5 տարիներին, մենք 5 բառ ենք ուզել ընդամենը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անքակտելիություն։ Դրեք այդ 5 բառը եւ ես ցանկացած պահի ստորագրել»։