Լրահոս
Հասարակական
21:40
10.02.26
144

Երևանում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Tiida»-ն․ կա 4 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցի վերջնամասում, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի դեռևս շահագործման չհանձնված հատվածում բախվել են 21-ամյա Էրիկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Մերուժան Կ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բախվել է բետոնե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները և 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։