Լրահոս
Հայաստան
17:45
12.01.21
134

Այդ մարդը գնում էր գերիների ու անհետ կորածների հարցը լուծի, բայց նա լուծեց գերեվարված հայրենիքի հարցը. Սերժ Սրապիոնյան

Մենք անհիմն ոգևորեցինք մեր 18-20 տարեկաններին «հաղթելու ենք»-ի բարբաջանքով, ուղարկեցինք պարտության և այսօր հոգեբանական այս խեղված վիճակի հոգեբանորեն պարտությւոն կրած և նկուն վիճակի մեջ հայտնված մի ամբողջ ժողովուրդ հայտնվել է 1920 թվականին Չարենցի ասած նույն վիճակի մեջ: Այս մասին մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հավաքին հայտարարել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, հայտնում է tert.am-ը:

Նա ընդգծել է, սակայն, որ Չարենցի ժամանակներն այլ էին, Չարենցը խոսում էր չվերականգնվող հայրենիքի մասին, մենք խոսում ենք վերականգնվելիք կորուստների մասին, մեր հայրենիքը դեռ կա և կա տագնապահար, մտահոգ, իրենց անձը մոռացած մարդկանցով:

«Երեկ լրացավ իմ եղբոր անհայտ կորած զինվորի 20-ամյակը ու մենք նրանից տեղեկություն չունենք։ Մեր ականջները խցկեցին անլվա ոչխարի բրդով, թե այս մարդը գնում է այնտեղ՝ լուծելու գերիների ու անհետ կորածների հարցը: Նա զարմանալի անամոթությամբ, ցինիզմով ուղղակի հայտարարեց՝ մեզ չհաջողվեց լուծել գերիների ու անհետ կորածների հարցը, բայց նա լուծեց գերեվարված հայրենիքի հարցը: Նա տվեց հայրենիքի մի զգալի մասն իր կեղտոտ ստորագրությամբ, և այդ ստորագրության դեմ մենք պայքարելու ենք դեռ երկար ու երկար տարիներ»,- շեշտել է Սրապիոնյանը: