Լրահոս
Առողջապահական
18:03
18.01.21
75

Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար

Img default alt hy

ՀՀ նախագահն այսօր հրամանագրեր է ստորագրել Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու ու նոր նախարար նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- նշվում է Նախագահի 2021 թվականի հունվարի 18-ի հրամանագրում։