Լրահոս
Միջազգային
12:54
14.02.26
274

Արևմուտքում թաքնված ուղերձ են տեսել Զելենսկու աղմկահարույց հայտարարության մեջ

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ընտրությունների մասին հայտարարությամբ ցույց է տվել իր իրական մտադրությունները, գրում է L'AntiDiplomatico-ն: 

«Հաշվի առնելով Եվրոպայի ձգտումը շարունակել հակամարտությունը և իր կամքը պարտադրել Կիևում խամաճիկ նացիստներին, անիմաստ է հույս դնել նախագահական ընտրությունների կամ հանրաքվեի անցկացման վրա»,-ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է հրապարակման մեջ:

Պարբերականը նշում է, որ Զելենսկին, Ուկրաինայի կողմից անվտանգության երաշխիքների ստացումը անվանելով ընտրությունների պայման, ցույց է տվել, որ շահագրգռված չէ դրանց անցկացմամբ և ցանկանում է դրանք հետաձգելու մեղքը բարդել Ռուսաստանի վրա։ 

Չորեքշաբթի օրը Financial Times թերթը հայտնել էր, որ Զելենսկին կարող է փետրվարի 24-ին հայտարարել Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու պլանների և խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեի մասին: Դրանից հետո Կիևի ռեժիմի ղեկավարը հերքել է այդ տեղեկությունը։