Լրահոս
Իրավական
17:13
13.02.26
147

Խուզարկությունից հետո ի՞նչ են տարել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից. նոր մանրամասներ

Համակարգիչներ, գումար, փաստաթղթեր ու կրիչներ. սրանք Իզմիրլյան բժշկական կետնրոնից առգրվել են քննիչներն այսօր: Վաղ առավոտյան են իրավապահները հիվանդանոցի տնօրենի աշխատասենյակ մտել, հետո սկսել խուզարկել նաև նրա տեղակալների, հաշվապահների աշխատասենյակները: Քննչական կոմիտեն դեռ չի մեկնաբանում, թե ինչ գործ է բացվել: Փաստաբանների խոսքից հայտնի է դարձել, որ վարույթը վերջին տասը տարում խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանն է վերաբերում։ Իզմիրլյան բժշկական կենտրոնը տարիներ առաջ բարեգործությամբ փոխանցվել է Մայր Աթոռին և այս քրեական վարույթը՝ հակաեկեղեցական արշավի դրվագ են անվանում իրավապաշտպանները: