Լրահոս
Հայաստան
20:34
25.01.21
92

Վրաստանում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, կոտրել դիմային, կողային ապակիները, հարուցվել է քրգործ․ ՀՀ դեսպանություն

Img default alt hy

Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: