-
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26 -
Հասարակական
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
19:1626.06.26 -
Քաղաքական
Ռուբինյանը շոյված է, Սիմոնյանը սիրտ չունի. ՔՊ-ական թեժ կրքեր կամ նոր թելադրություն՝ Թուրքիայի՞ց
19:0226.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հենց իր գործողություններով ստեղծեց լեգիտիմության խնդիր. Արամ Վարդևանյան
18:0026.06.26 -
Հասարակական
Զինվորներին դարձրել են հանրության թիրախ. Գոհար Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
17:4926.06.26 -
Տարածաշրջան
Իրանը չի ջնջում իր հերոսների անունները՝ այդ թվում հայ. եկեղեցու զանգեր՝ պատերազմից հետո
17:4426.06.26 -
Իրավական
Ոստիկանության ծառայողը խոշտանգել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական և հոգեկան ցավ
17:2326.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմությունը մեծ հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց. շարունակվում է ՍԴ-ի նիստը
17:0726.06.26 -
Հասարակական
«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է
16:5526.06.26 -
Հասարակական
Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան
15:4726.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Պուտինը կենթարկվի՞ ճնշումներին
15:3026.06.26 -
Իրավական
Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
14:5226.06.26 -
Իրավական
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
14:4126.06.26 -
Աշխարհ
Տուժած, անհետ կորած հայեր կան. ողբերգական երկրաշարժից հետո դեռ շոկի մեջ է Վենեսուելան
14:3526.06.26 -
Քաղաքական
Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան
14:1626.06.26 -
Իրավական
Գյումրու կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
13:3026.06.26 -
Հասարակական
Միքայել սրբազանի երկար սպասված վերադարձը՝ Գյումրի. արքեպիսկոպոսը զրուցել է կաթողիկոսի հետ
13:1426.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վեճ՝ ընտրության արդյունքների շուրջ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները
12:3026.06.26 -
Իրավական
ՍԴ-ում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը
11:3526.06.26 -
Հասարակական
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:2826.06.26 -
Հասարակական
Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն
11:1426.06.26 -
Մամուլի տեսություն
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ «Հրապարակ»
10:0626.06.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք»
10:0026.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»
09:4826.06.26 -
Մամուլի տեսություն
Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ»
09:4126.06.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ»
09:3826.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23:5725.06.26 -
Հասարակական
Երևանում 27-ամյա վարորդը «Aicar»-ով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
23:2525.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տուրքեր սահմանելու հնարավորությունը
23:0025.06.26 -
Միջազգային
Պատերազմի վերքեր, լուռ վկաներ և չսպանված միտք՝ Թեհրանում. Իրանի անպարտելիության գաղտնիքը
22:4525.06.26 -
Միջազգային
Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո
22:3025.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները
22:1725.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի մոտ էլ չի գնում, ԵԱՏՄ-ին էլ հեգնում է. Վաղը կարող է ծիրանը կտրի, յոնջա տեղը ցանի
21:1325.06.26 -
Հասարակական
Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ
21:0725.06.26 -
Իրավական
Ընտրախախտումների փաստեր է ներկայացնում Վարդևանյանը ՍԴ ճակատագրական նիստից առաջ
20:5825.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Իրանը կապի ուղի են հաստատել. Վենսը՝ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների մասին
20:4525.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ԵՄ երկրների մոտեցումը
20:0225.06.26 -
Հասարակական
Էս կարգի ստորությո՞ւն. հերոսների նկարները քաղաքի պատերից ջնջելուց հետո հերթը Եռաբլուրի՞ն է հասնելու
19:5125.06.26 -
Իրավական
«Կովերի» գործով անցնող Գևորգ Խամոյանն ազատ արձակվեց․ «Իշխանություն» լրատվական
19:0925.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen»-ը․ վիրավորներ կան
18:4825.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի վճիռ. Միքայել սրբազանն ազատության մեջ է, գնում է Էջմիածին
18:3025.06.26 -
Իրավական
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով․ «Փաստինֆո»
18:0025.06.26 -
Հասարակական
Միքայել Սրբազանին ջերմ ծափահարություններով դիմավորեցին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստին
17:4725.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստացել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն. պաշտոնական
17:3625.06.26 -
Հասարակական
Վաղը ՍԴ-ի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների. Իշխան Սաղաթելյան
17:0025.06.26 -
Հայաստան
Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազան
16:1225.06.26 -
Քաղաքական
Հունիսի 1-ից մինչև 18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ Գառնիկ Դանիելյան
16:0025.06.26 -
Իրավական
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը՝ Երևանում․ կան ձերբակալվածներ
15:4725.06.26 -
Հասարակական
ՆԳ նախարարը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներին մասնակցած ջրասուզակներին
15:3525.06.26 -
Քաղաքական
Եվրոպական էլիտաները փորձում են ճգնաժամը ծածկել «հրեշ Պուտինի» գաղափարով. Հակոբ Բադալյան
15:1525.06.26 -
Քաղաքական
Շուրջ 80 հազար քաղաքացու անձնագիր չի աշխատել. Արամ Վարդևանյանը թվարկում է ընտրախախտումները
14:3025.06.26 -
Քաղաքական
Ալիևը պատերազմական հանցագործ է, բայց ՀՀ իշխանությունն իրեն փաստաբանություն է անում. ադրբեջանագետ
14:2425.06.26 -
Քաղաքական
Մարդկանց նկատմամբ մասսայական ճնշում է իրականացվել, հազարավոր մարդիկ գաղտնալսվել են. Արամ Վարդևանյան
14:1625.06.26 -
Իրավական
«Ման էին գալիս զենք-զինամթերք, կրիչներ»․ Կարեն Սիմոնյանը՝ իր տանը անցկացված խուզարկության մասին
14:0625.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
13:4525.06.26 -
Իրավական
Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է․ 24News
12:3425.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանը վերջնագի՞ր է ներկայացնում ԵԱՏՄ-ին. հակասական հայտարարություններ
12:3025.06.26 -
Միջազգային
Սպիտակ տունը Կոնգրեսից 672 միլիոն դոլար է խնդրել՝ Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար
12:1525.06.26 -
Աշխարհ
Անոմալ շոգ՝ Ֆրանսիայում. բուժաշխատողներն ահազանգում են մահացության հնարավոր աճի մասին
12:0025.06.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Վենեսուելային. Դելսի Ռոդրիգեսի հետ հեռախոսազրույցի մանրամասները
11:4525.06.26 -
Միջազգային
Մարինա Տաուբերը պահանջում է հետաքննել Մոլդովայի նախագահի հարազատների հետ կապված կոռուպցիոն սկանդալները
11:1025.06.26 -
Քաղաքական
Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան
10:1425.06.26 -
Մամուլի տեսություն
Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»
10:0025.06.26 -
Մամուլի տեսություն
Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»
09:5825.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»
09:5225.06.26 -
Մամուլի տեսություն
Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»
09:4825.06.26 -
Մամուլի տեսություն
6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
09:2525.06.26 -
Մամուլի տեսություն
Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»
09:2025.06.26 -
Մամուլի տեսություն
Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»
09:1525.06.26 -
Տնտեսական
100-ով էլ չես կարում ծախես. հայկական լոլիկը Ռուսաստանը չի ընդունում, շատերը քանդում են ջերմոցները
22:4524.06.26 -
Միջազգային
Ե՞րբ կվերսկսվեն ԱՄՆ-Իրան տեխնիկական խմբերի խորհրդակցությունները. Ռուբիոն հայտնել է ամսաթիվը
22:1824.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հազար օր՝ Բաքվի բանտում. հայ գերիների անհապաղ ազատությունն են պահանջում ԱՄՆ կոնգրեսականները
22:0524.06.26 -
Քաղաքական
Կարևոր հարցն այն է՝ արդյոք Թրամփը «uպանել» է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան
21:5424.06.26 -
Իրավական
Ստալինյան ժամանակներ են, չեն գնդակահարում, բայց լռեցնում են. ինչի՞ համար է մեղադրվում Չալաբյանը
21:4624.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հունիսի 26-ին կսկսի ընտրությունների վերաբերյալ դիմումների քննությունը. Արամ Վարդևանյան
21:2624.06.26 -
Միջազգային
ֆոն դեր Լայենի նկատմամբ ստուգումներ են սկսվել Զելենսկու հետ նամակագրության պատճառով․ ԶԼՄ
21:0824.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հայ-ռուսական նոր սկանդալ. ո՞ւմ է Մոսկվան մեղադրում, Փաշինյանը՝ «խնայում»
20:3024.06.26 -
Հասարակական
«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույրն ահազանգում է
20:2424.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը պահանջում է չեղարկել ԿԸՀ որոշումը. դատարանը վճիռը կհրապարակի վաղը
20:1524.06.26 -
Միջազգային
Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանից՝ նույնիսկ ԱՄՆ-ի պահանջով
19:5224.06.26 -
Միջազգային
Իրանի արնահոսող ցավը. սարսափելի ողբերգության վայրից «Հայլուրի» բացառիկ ռեպորտաժը
19:4024.06.26 -
Միջազգային
Էրդողանը ողջունել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի հայտարարությունը
19:3224.06.26 -
Միջազգային
Թրամփը չեղարկել է օրինագծի ստորագրումը՝ Կոնգրեսի կողմից ընտրական բարեփոխումները չհաստատելու պատճառով
19:2524.06.26 -
Հասարակական
Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Տանձուտ գյուղում․ միայն մեկ ընտանիք մոտ 50 մլն դրամի վնաս է կրել
19:1524.06.26 -
Միջազգային
Ռուբիոն ԱՄԷ նախագահի հետ քննարկել է Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները
18:5824.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Փոթորկուն օրեր՝ Հայաստանում, անտանելի տապ՝ Եվրոպայում. գժվել է եղանակը
18:3024.06.26 -
Հասարակական
Գողթում «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
18:2524.06.26 -
Իրավական
Դատարանը Խաչատուր Սուքիասյանից հօգուտ Սերժ Սարգսյանի 1 մլն դրամ բռնագանձելու վճիռ է կայացրել
18:1724.06.26
«Որտե՞ղ են փողերը». Արմեն Գևորգյան
Մեր պարտքի մասին
Չգիտեմ` մեզնից շատերը պատկերացնո՞ւմ են, թե՞ ոչ, բայց մենք բառիս բուն իմաստով իրական վնաս ենք հասցնում մեր երեխաների և թոռների ապագային:Մեխանիզմը շատ յուրօրինակ է. մենք աշխատում ենք, ձգտում ենք բարօրության, փորձում ենք ծայրը ծայրին հասցնել, բայց միևնույն ժամանակ չենք գիտակցում, որ մեծ պարտք ենք կուտակում: Ոչ թե բառացիորեն, այլ՝ տնտեսական իմաստով։ Խոսքն այն փողերի մասին է, որը կառավարությունը պարտք է վերցնում, իսկ մենք բոլորս պետք է միասին մարենք՝ վճարելով հարկեր։ Խոսքը Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասին է։ Որոշ թվեր և արձանագրումներ․
Հայաստանի պետական պարտքը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7,968 մլն (յոթ միլիարդ ինը հարյուր վաթսունութ միլիոն) ԱՄՆ դոլար:
Պետական պարտքի կառուցվածքում արտաքին պարտքը, այսինքն` արտաքին պարտատերերից վերցված գումարը կազմում է 6,053 մլն(վեց միլիարդ հիսուներեք միլիոն)ԱՄՆ դոլար:Այս թվերին գումարելով Հայաստանի կողմից 750 մլն ԱՄՆ դոլարի չափովպարտատոմսերի հունվար ամսվա տեղաբաշխումը՝ կստանանք պետական պարտքի ներկայիս փաստացի ցուցանիշը՝ 8,750մլն(ութ միլիարդ յոթ հարյուր հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար:
Եթե հիմք ընդունենք պաշտոնական վիճակագրության տվյալները, ապա 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում էր 2,959,700 մարդ (2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ պաշտոնական տվյալներ դեռ չկան):Այսինքն, եթե ընդհանուր պետական պարտքի փաստացի գումարը բաժանենք երկրի բնակիչների թվի վրա, ապա կստացվի, որ մեզնից յուրաքանչյուրի վրա արդեն կախված է 2 960 ԱՄՆ դոլար իրական պարտք:Միջին հաշվով, 4 հոգուց բաղկացած ընտանիքի համար այս պարտքն արդեն կազմում է ավելի քան 11 500 ԱՄՆ դոլար:
Մի փոքր պատմական անդրադարձ Հայաստանի պետական պարտքին.
2008-ին, երբ Նախագահ Քոչարյանը հեռանում էր, երկրի պետական պարտքը 2007-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում էր 1,696 մլն(մեկ միլիարդ վեց հարյուր հազար իննսունվեց միլիոն) ԱՄՆ դոլար, կամ՝ ՀՆԱ-ի 16,4%-ը: Յուրաքանչյուր քաղաքացու համար պետական պարտքի մասնաբաժինը կազմում էր 550 ԱՄՆ դոլար։ Նրա պաշտոնավարման մի քանի տարիների ընթացքում պետական պարտքն ավելի բարձր էր և, օրինակ, 1999-2002 թվականներին կազմում էր ՀՆԱ-ի 46-49%-ը:Փաստացի, Քոչարյանն ու իր թիմը կարողացան վերցված պարտքերն իրացնել տնտեսության մեջ, իրական տնտեսական աճ ստանալ և դրա հաշվին ապագայում զգալիորեն մարել վերցրած վարկերը:Միևնույն ժամանակկարողացան ապահովել երկրի ՀՆԱ-ի իրական աճ և բարելավել քաղաքացիների բարեկեցությունը:
2018-ին, երբ իշխանությունից հեռացավ Սարգսյան-Կարապետյան թիմը, երկրի պետական պարտքը կազմում էր 6,774 մլն (վեց միլիարդ յոթ հարյուր յոթանասունչորս միլիոն) ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ներքին պարտքը՝ 1,260 մլն(մեկ միլիարդ երկու հարյուր վաթսուն միլիոն) ԱՄՆ դոլար, արտաքին պարտքը՝ 5,514 մլն (հինգ միլիարդ հինգ հարյուր տասնչորս միլիոն) ԱՄՆ դոլար:Յուրաքանչյուր քաղաքացու համար պետական պարտքի մասնաբաժինը կազմում էր 2281 ԱՄՆ դոլար։
Այսպիսով, Փաշինյանի կառավարության աշխատանքի ընթացքում Հայաստանի պետական պարտքը մեկ քաղաքացու հաշվով աճել է 680 դոլարով: Խոսքը ոչ ամբողջական 3 տարիների աշխատանքի մասին է։Այսինքն, միջին հաշվով, ամեն տարի Փաշինյանն ու իր թիմը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն ավելացրել են 226 դոլարով, մինչդեռ 2008-2018 թվականներին միջին տարեկան աճը կազմել է 173 դոլար:Այս միտումը պահպանվելու է, միայն կարող են թվերը փոխվել, երբ վարկային որոշ պարտավորություններ կմարվեն, ինչպես նաև կարող են նորերը հայտնվել: Օրինակ, ըստ ֆինանսների նախարարի նոր կանխատեսումների, մինչև 2021 թվականի վերջը պետական պարտքը կկազմի շուրջ 9 մլրդ ԱՄՆ դոլար։
Այս պահի դրությամբ խոսքը Փաշինյանի կողմից իր վարչապետության ընթացքում պարտքով վերցրած գրեթե 2 մլրդ դոլարի մասին է: Դատելով մամուլի հրապարակումներից` օրակարգում առկա է նաև իշխանությունների կողմից պարտված 44-օրյա պատերազմի ընթացքում ստացված զենքի և հատուկ տեխնիկայի դիմաց Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի ֆինանսական պարտավորությունները պաշտոնապես ձևակերպելու հարցը:Նախնական գնահատականներով՝ խոսք կարող է լինել 1 միլիարդ դոլար գումարին համարժեք նոր պարտքի մասին: Պարտքի չափին կարելի է ավելացնել նաև «Հայաստան» հիմնադրամի կողմից երկրի պետական բյուջե 100 միլիոն ԱՄՆ դոլարի վիճահարույց փոխանցումը:Այս բոլորը միասին կարող է կազմել գրեթե 3 մլրդ դոլար:
Պետական պարտք ունենալը լա՞վ է, թե՞ վատ
Ուզում եմ միանգամից արձանագրել, որ պետական պարտքը և դրա ավելացումը նորմալ երևույթ է ժամանակակից տնտեսական գործընթացներում:Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ արդյունք և տնտեսական ազդեցություն է ապահովում այդ պարտքը ինչպես բնակչության, այնպես էլ՝ պետության մակրոտնտեսական միջավայրի համար, և ի՞նչ տեմպերով է այն աճում:
Այսպես, տվյալ պահին մեզ ամենից շատ պետք է անհանգստացնի պետական պարտքի աճի տեմպը և դրա անարդյունավետությունը՝ երկրի բնակչության բարեկեցության բարելավման տեսանկյունից:
Որպեսզի յուրաքանչյուրը հասկանա, թե ինչպես է Փաշինյանի 2 մլրդ դոլարը ազդել իր բարեկեցության վրա և ինչ արդյունք է ունեցել, փորձեք պատասխանել հետևյալ հարցերին.
- Կա՞ն արդյոք որակական փոփոխություններ կրթության կամ առողջապահության համակարգերում:
- Կա՞ն երկրում որևէ շոշափելի արդյունքներ` նոր դպրոցների, հիվանդանոցների, ճանապարհների (ոչ թե նոր ասֆա՛լտ, այլ՝ նոր ճանապարհնե՛ր), կամուրջների, թունելների և այլ ենթակառուցվածքների տեսքով:
- Կա՞ արդյոք աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական այլ վճարների իրական աճ:
- Արդյո՞ք նվազել է երկրի բնակչության մեծ մասի հարկային բեռը:
- Բանկերից և վարկային կազմակերպություններից վերցվող վարկերը ձեզ համար էժանացե՞լ են:
- Արդյո՞ք երկրում դադարել են աճել ապրանքների և ծառայությունների, գազի և էլեկտրաէներգիայի, ջրի և այլ ծառայությունների գները:
- Երկրում հայտնվե՞լ են նոր աշխատատեղեր, օտարերկրյա ներդրումների հոսքն աճե՞լ է:
- Կայո՞ւն է արդյոք ազգային արժույթը։
- Արդյո՞ք բարելավվել է մեր զինված ուժերի մարտունակությունը և ուժեղացվե՞լ է երկրի անվտանգությունը:
Եթե օբյեկտիվորեն նայեք իրականությանը և համարժեք պատասխանեք այս հարցերին, կհասկանաք, որ իրականում երկրում այդ 2 միլիարդ դոլարով ոչ մի կարևոր խնդիր չի լուծվել, չի ստեղծվել ոչ մի արժեքավոր և արժանի բան, տեղի չի ունեցել ազգային հարստության աճ: Վերցրած փողերը բառացիորեն քամուն են տրվել, այսինքն՝ մենք այն կերել ենք ու շարունակում ենք ուտել: Իսկ պարտքը պետք է վերադարձնենք, եթե ոչ մենք, ապա հաստատ մեր երեխաներն ու թոռները:Փոխարենը՝ լուծվել է բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների և նրանց աշխատանքի վարձատրության բարձրացման հարցը:Ստեղծվել են պայմաններ՝ Սանիթեկի, Լիդիանի, Յուքոմի և այլ կազմակերպությունների հետ հետագա միջազգային արբիտրաժային վեճերի համար, որոնք կարող են հանգեցնել մեր երկրի համար նոր ֆինանսական պարտավորությունների առաջացմանը: Ֆորմալ առիթներ ենք տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ ահռելի ֆինանսական պահանջներ ներկայացնելու։
Հասարակ քաղաքացիներից ո՞վ գիտի, թե ի´նչ նպատակով է ներգրավվել վերջին՝ հունվարյան 750 միլիոն դոլարի պետական պարտքը:
- Գուցե այս գումարը նախատեսված է Սյունիքում և այլ մարզերում նոր ճանապարհների, կամուրջների և թունելների կառուցման համա՞ր:
- Կարո՞ղ է այդ գումարներն օգտագործվելու են Ադրբեջանի հետ նոր պետական սահմանը վերազինելու համար:
- Գուցե այս գումարը Երևանում քաղաքային տրանսպորտի թարմացմա՞ն համար է:
- Միգուցե այս փողերը պատերազմի ընթացքում ռուսական զենք ձեռք բերելու դիմաց պարտքերը մարելո՞ւ կամ բանակի համար նոր զենք ձեռք բերելո՞ւ համար են:
- Գուցե այդ գումարն օգտագործվելու է փախստականների համար տներ ձեռք բերելո՞ւ կամ երկրաշարժի գոտում բնակարանային խնդիրը լուծելո՞ւ համար:
- Գուցե այդ գումարն ուղղվելու է նոր ջրամբարների և ոռոգման նոր համակարգերի կառուցմա՞նը։
- Միգուցե այդ գումարն օգտագործվի 44-օրյա պատերազմում զոհվածների և վիրավորների ընտանիքներին փոխհատուցում վճարելու համա՞ր:
Մեզնից շատերը չգիտեն այս հարցերի պատասխանները, մեզ չեն տեղեկացրել, չեն հարցրել մեր կարծիքը: Իսկ դա նշանակում է, որ հետագայում հաշվետու լինել պետք չէ: Բայց ակնհայտ է, որ նոր պարտքերի ներգրավումը նպատակ ունի ստեղծելՓաշինյանի կառավարության ֆինանսական անվտանգության բարձիկ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար (աշխատավարձերի և կենսաթոշակների մասով պարտքեր չկուտակել, դրամի փոխարժեքը պահպանել և այլն)։ Այսինքն` գլոբալ առումովնպատակն այն է, որպեսզի պետական պարտքի ավելացման հաշվին ներկայիս քաղաքական թիմըպահպանի իր իշխանությունը:
Շատ արդիական է դառնում նաև այն հարցը, թե ովքեր են այն ներդրողները, որոնքպատերազմից անմիջապես հետո որոշել ենՓաշինյանի կառավարությանը վարկ տալ՝այսպիսի անկայուն, հետպատերազմյա ներքաղաքական և անհանգիստ աշխարհաքաղաքական պայմաններում: Համաձայնեք, որ անորոշության և ներքին լարվածության գործոնը պետք է զսպող դառնար շատ ներդրողների համար: Բայց նրանք հայտնվեցին և կառավարությանը նաև բարենպաստ պայմաններ առաջարկեցին: Այս իրավիճակում միանգամայն հասկանալի են կասկածները, որ այդպիսի ներդրողներ կարող էին լինել թուրք-ադրբեջանական շրջանակների կամ նրանց հետ կապված կառույցների ներկայացուցիչները:
Հեղափոխության ֆիսկալ և սպառողական էությունը
Այսօրվա իրավիճակի առանձնահատկություններից է այն, որ պետական պարտքի աճին զուգահեռ մեծանում է նաև ուղղակի ֆինանսական բեռը երկրի բնակչության վրա: Հիշենք, որ Փաշինյանի կառավարության միակ նախաձեռնությունը, որը նպաստում էր բնակչության որոշ շերտերի եկամուտների ավելացմանը, եկամտահարկի համահարթ՝ 23 տոկոսանոց դրույքաչափի ներդրումն էր: Եվ այն էլ այս քայլը որոշակի ազդեցություն ունեցավ միայն բնակչության այն հատվածի համար, որի աշխատավարձը կազմում էր 500 հազար դրամ և ավելի:Արդարության համար նշենք, որ եղավ նաև որոշ բանկային պարտքերի համաներման անօգուտ նախաձեռնությունը, որի տնտեսական հետևանքներն այդպես էլ անորոշ մնացին: Միևնույն ժամանակ մենք ականատեսը եղանք, որ․
- Ներդրվել են պարտադիր կենսաթոշակային վճարների նոր՝ ավելի բարձր դրույքաչափեր
- Ներդրվել են գույքահարկի նոր՝ ավելի բարձր դրույքաչափեր
- Որոշ համայնքներում, մասնավորապես՝ Երևանում, բարձրացվել են տեղական տուրքերն ու վճարները
- Բարձրացվել են որոշ ապրանքային խմբերի ակցիզները
- Բարձրացվել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները
- Բարձրացվել են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար նախատեսված վճարները։
Հիշենք նաև կառավարության ներկայացուցիչների կողմից հնչեցված որոշ նախաձեռնությունների մասին․
- Բժշկական ապահովագրության նոր վճար՝ աշխատավարձի հաշվին
- Հիպոթեկային վարկի եկամտահարկի վերադարձման ծրագրի հնարավոր չեղարկում։
Եթե այս երկու նախաձեռնությունները մինչ այժմ անկատար են մնացել, ապա շատ իրատեսական է այն, որ համաձայն Կառավարության և միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջև պայմանավորվածությունների՝ մենք շուտով ականատես կլինենք Փաշինյանի կառավարության նոր ֆիսկալ նախաձեռնություններին: Մասնավորապես, ծանոթանալով վարչապետի՝ 2020թ. դեկտեմբերի 30-ի որոշմանը, կարելի է վստահորեն ասել, որ շուտով կրթության և բժշկության ոլորտի ծառայությունները հարկվելու են ԱԱՀ-ով, և դա անխուսափելիորեն կհանգեցնի այդ ոլորտների ծառայությունների գների համատարած աճի, կբարձրանա փոքր բիզնեսի հարկային բեռը,պետությունը կսկսիանուղղակիորեն հարկել գյուղատնտեսությունը, աստիճանաբար հետ կկանգնեն եկամտահարկի միասնական դրույքաչափից և կներդնեն տարբերակված, ավելի բարձր դրույքաչափեր, կներդրվի բնակչության եկամտի համընդհանուր հայտարարագրում:
Այս ամենն ուղղակի հետևանքն էայն բանի, որ Փաշինյանը գործում է այնպես, իբրև թե ունի բարձր լեգիտիմություն, ունի հասարակական աջակցություն՝ նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո և, հետևաբար, ունի նաև այդպիսի միջոցառումներ իրականացնելու՝ ժողովրդից ստացված իրավունք:Ուզում եմ նշել, որ հարկային նախաձեռնությունների նոր փաթեթը կարող է հանգեցնել երկրում ավելի անմխիթար տնտեսական իրավիճակի, տնտեսական ակտիվության նվազման, բազմաթիվ աշխատատեղերի կորստի, երկրում աղքատության զգալի աճի և արտագաղթի նոր ալիքի:Այս միջոցառումները բնույթով արմատական են, ևցանկացածկառավարություն, որըպատրաստվումէդրանքկյանքիկոչել, պետքէ դրա համարունենաժողովրդիվստահությունը: Համոզված եմ՝ գործող կառավարությունը չունի այդպիսի մանդատ։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ այդպիսի մանդատի բացակայությունը Նիկոլին չխանգարեց երկիրը ներքաշել պատերազմի մեջ և ստորագրել կապիտուլյացիա։
Վերջին նախաձեռնությունները կարող են կապված լինել հետևյալ հանգամանքների հետ։
- երկիրը գտնվում է տնտեսական լճացման իրավիճակում, չեն գեներացվում զարգացման նոր հնարավորություններ և պայմաններ
- պետությունը չի կարողանում հարկեր հավաքել՝ ընթացիկ խնդիրները լուծելու համար
- պետությանն անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ՝ պետական պարտքը սպասարկելու համար, որպեսզի գործընկերները կարողանան նոր վարկեր և դրամաշնորհներ տրամադրել
- 44-օրյա պատերազմի սոցիալական (փոխհատուցում, վճարումներ և այլն) և այլ հետևանքների հաղթահարում:
Մեկ այլ հանգամանք․մեզնից շատերի համար հաճելի են դարձել սպառողական (կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ գնելու, ճանապարհորդության համար և այլն) և հիփոթեքային վարկերը: Ընդհանուր ոգևորության ֆոնին դրանց աճը երկրում 2018-2020 թվականներին կազմել է 454 մլրդ դրամ:Այսինքն՝ բնակչության մի զգալի մասը, իր հերթին, վերջին ոչ լրիվ երեք տարիների ընթացքում լրացուցիչ պարտք է վերցրել մոտ 900 մլն ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ՝ այդ երկու վարկային տեսակներով տրված գումարը 2020 թ․ դեկտեմբերի դրությամբ կազմում է 1 410 մլրդ(մեկ տրիլիոն չորս հարյուր տասը միլիարդ) ՀՀ դրամ, կամ՝ մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար։Արդեն պարզ է, որ այս վարկային պորտֆելը խնդիր է դառնում ինչպես քաղաքացիների, այնպես էլ բանկերի համար:
Փաստացի՝ առաջիկա տարիները շատ ընտանիքների համար դառնում են երկարաժամկետ ֆինանսական և պարտքային բեռի վտանգավոր աճի ժամանակաշրջան. յուրաքանչյուր ընտանիքի հաշվով պետական պարտք + նոր հարկեր, ինչպես նաև նոր գներ և սակագներ + սպառողական վարկերի պորտֆել։Միևնույն ժամանակ, չկա տնտեսության և բնակչության եկամուտների իրական աճ (բացառությամբ՝ պաշտոնատար անձանց), առկա է առևտրի և ծառայությունների անկում, չկան նոր աշխատատեղեր ու իրական ներդրումներ տնտեսության մեջ, չկան հուսադրող հեռանկարներ:
Գլոբալ առումով, Փաշինյանի գործողությունները տեղավորվում են ոչ թե այն տրամաբանության մեջ, թե ինչ անել՝ քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու համար, այլ այն, թե ինչ կարող են անել քաղաքացիները՝ Փաշինյանի թիմի ճակատագիրը հեշտացնելու համար: Իսկ ոչ իշխանականուժերին ես խորհուրդ կտամ հասարակության հետ սկսել այս թեմաներով խոսել։ Երբ քաղաքացին հարթակից կլսի նաև իր սոցիալական խնդիրների մասինհարցադրումներ, քաղաքացու և հարթակի երկխոսությունը շատ ավելի արագ կկայանա։
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ
-
22:00
25.06.26
Միքայել սրբազանին 2 տարով ազատազրկելու որոշումը բեկանել է վերաքննիչը. վերացվել է նրա տնային կալանքը
Կարդալ ավելին
-
16:12
25.06.26
Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազան
Կարդալ ավելին
-
21:02
22.06.26
Շուշեքը՝ թափած, ծաղիկները՝ ավերված. ահռելի վնասներն են հաշվում Շիրակում՝ սարսափելի կարկուտից հետո
Կարդալ ավելին
-
14:07
22.06.26
Իրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)
Կարդալ ավելին