Լրահոս
Հասարակական
10:49
13.02.26
257

Տիրադավ եպիսկոպոսների «տանն ընկած կռիվը» գնալով լրջանում. «Իրավունք»

Img default alt hy

Արագածոտնի թեմի հոգևոր դասը, միանձնուհիներն ու հավատավոր զավակները կրկին մեկտեղվել էին միասնական աղոթքի, այս անգամ Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Ներկաները միասնաբար աղոթք բարձրացրեցին տնային կալանքում հանիրավի գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, եղբայրների և զավակների, գերեվարված հայորդիների, հայրենիքի ու Սուրբ Եկեղեցու համար:

Ընթացս Ժամերգության իր խոսքը ներկաներին փոխանցեց Արուճի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:

Տեր Հայրն հորդորեց հավատացյալներին համբերատար ու անդադար աղոթել՝ վստահեցնելով, որ Աստծուն ուղղված անկեղծ աղոթքը երբեք անպատասխան չի մնում և Տիրոջ ողորմած պատասխանը չի ուշանում։

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով:

Հայր Սուրբը ժամերգության ավարտին ներկաներին փոխանցեց Սրբազան Հոր օրհնությունն ու երախտագիտությունը՝ նշելով, որ Սրբազան Հայրը իր շնորհակալությունը փոխանցել է Սուրբ Պողոս Առաքյալի խոսքերով․ «Ես բանտում էի, և դուք աղոթում էիք ինձ համար»։ Միաժամանակ Հայր Սուրբը փոխանցեց նաև Սրբազան Հոր հորդորը՝ շարունակել աղոթել անազատության մեջ գտնվող հոգևորականների և բոլոր հայորդիների համար։

Միասնական ժամերգությունն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով:

Սիրելի հավատացյալներ, տեղեկացնում ենք, որ Մեծ Պահքի ընթացքում միասնական ժամերգությունները տեղի կունենան ուրբաթ օրերին:

Փետրվարի 20-ին, ժամը 19:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում(Թալինի տարածաշրջան):