Լրահոս
Հասարակական
22:01
02.02.26
171

Սքեմը զինվորական հագուստով են փոխել. գնդերեցները որտե՞ղ կշարունակեն ծառայությունը

Ոչ մի հոգևորական չմնաց Հայաստանի զինված ուժերում: Գնդերեցների ծառայությունը դադարեցվել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով: Մինչդեռ ըստ իրավաբանների՝ այդպիսի որոշում կարող էր կայացվեր միայն Գարեգին Երկրորդի մասնակցությամբ: Վեհափառի որոշումը լսելու համար այսօր Մայր Աթոռ են գնացել Հայ առաքելական եկեղեցու մոտ 4 տասնյակ գնդերեցներ: Վեհափառի տնօրինությամբ նրանք արդեն ծառայության են նշանակվել տարբեր թեմերում: