Լրահոս
Քաղաքական
13:38
21.12.20
69

Սիսիանի Սբ Գրիգոր եկեղեցում հոգևոր հովիվը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմել և ձեռքով դուրս հրավիրեց

Սիսիանում մտնելով եկեղեցի՝ Փաշինյանը մոտեցավ հոգևոր հովիվին, որպեսզի ձեռքը սեղմի, սակայն հոգևոր հովիվը հրաժարվեց և ձեռքի շարժումով դուրս հրավիրեց նրան։

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան, Սյունիքի բազմաթիվ բնակիչներ հավաքվել են Շինուհայրի խաչմերուկում, որոնք ցանկանում են առաջանալ, փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք:

Մանրամասները՝ տեսանյութում։