Լրահոս
Միջազգային
12:59
14.02.26
134

Ռուբիոն խոսել է Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի առաջընթացի մասին

Img default alt hy

Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի կողմերին հաջողվել է նեղացնել վիճելի հարցերի ցանկը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Լավ նորությունն այն է, որ այն հարցերի ցանկը, որոնք պետք է լուծվեն այս պատերազմը դադարեցնելու համար, նեղացել է»,-հայտարարել է Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ: