Լրահոս
Իրավական
14:10
13.02.26
104

Քրեական վարույթը նախաձեռնվել է չորս ամիս առաջ, «Իզմիրլյան» ԲԿ -ում խուզարկությունները միայն այսօր են իրականացվել․ փաստաբան

Img default alt hy

«Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություններն իրականացվել են՝ չարամտորեն հարկերից խուսափելու և փողերի լվացման վերաբերյալ վարույթով՝ դրա նախաձեռնումից չորս ամիս անց։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասեց, որ հաղորդումը ներկայացվել է 2025թ․ հոկտեմբերի 8-ին, վարույթը՝ նախաձեռնվել հոկտեմբերի 9-ին, այսինքն, վարույթը նախաձեռնելուց չորս ամիս անց են որոշել խուզարկություններ իրականացնել։ 

Փաստաբանը մանրամասներ հայտնեց քրեական վարույթից, ըստ որի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025թթ իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ՝ իբրև Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած իբրև ուներ հնարավորություն տվյալ պարագաները ձեռք բերել ավելի ցածր արժեքով՝ ուղղակի, անմիջապես ներմուծող և արտադրող ընկերություններից, այդ կերպ իբրև թույլ տալով նաև, որ այդ ընկերությունները, որոնք ունեն իբրև փոխկապակցվածություն Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, իրենց համար առաջացրել են մեծ շահույթներ՝ այդ կերպ խուսափելով առանձնապես խոշոր  չափերով հարկերից և արդյունքում որոշակի գործարքներ կատարելով՝ իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները։