Լրահոս
Քաղաքական
17:41
23.12.20
83

Քննիչներն այսօր այցելել են նաև Վազգեն Մանուկյանին. Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

«Փորձում են նման մեթոդներով սպառնալ, գործեր հարուցել, բերման ենթարկել, ձերբակալել, հույս ունենալով, թե այս ճանապարհով կարող են ազդել մեզ վրա։ Այսօր քննիչներն այցելել են նաև Վազգեն Մանուկյանին»։ Այս մասին քիչ առաջ Քննչական կոմիտեից դուրս գալով ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով երեկվա հանրահավաքի ընթացքում «Իմ Քայլի» պատմագիրների հետ կապված արած հայտարարություններից հետո հրավիրվել էր քննչական կոմիտե։ Նրա խոսքով՝  հրաժարվել է նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալ։

 Իշխան Սաղաթելյանի խոսքով, ըստ էության ինքը  քաղաքական հայտարարություն է արել և բացատրություն չի տվել։ «Հարուցված և հարուցվելիք քրեական գործերը չեն կարող կասեցնել մեր պայքարը։ Նույն տեմպով, ավելի վճռական շարունակելու ենք, որովհետեւ դրված է մեր հայրենիքի փրկության հարցը։ Հետեւաբար, որեւէ կերպ, որեւէ ճնշում չի ազդելու մեր պայքարի վրա»,-ավելացրեց նա։