Լրահոս
Հայաստան
15:18
24.12.20
85

Փաշինյանն այնքան սրիկա է, որ թաքնվում է անհետ կորածների ծնողների ողբերգության հետևը. վեճ ցուցարարների միջև

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում ժամանակ առ ժամանակ միջադեպեր են տեղի ունենում:

Այդպիսի մի միջադեպ էլ արձանագրվեց  անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատի և Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցների միջև:

Անհետ կորածի հարազատը պարբերաբար մոտենում է ցուցարարներին ու պահանջում, որ դադարեցնեն ակցիան, քանի որ իրենց կառավարությունից ասել են, որ այդ ակցիաները խանգարում են իրենց զավակներին գտնելուն։

«Այդ մարդը 10 րոպեն մեկ մոտենում է մեզ ու ասում՝ կորցրել եմ զավակիս, մի արեք ակցիա, որ գնամ օգնեմ։ Բացատրում ենք, որ ակցիան կապ չունի, բայց 10 րոպեն մեկ մոտենում է»,- պատմեցին ակցիայի մասնակիցները։

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր օգնականը անհետ կորածների ծնողներին լարում են ցուցարարների դեմ. «Նիկոլ Փաշինյանն այնքան սրիկա է, որ թաքնվում է անհետ կորած ծնողների ողբերգության հետևը։ Նա որևէ արժանապատվություն չունի։ Մարդիկ ունեն մեծագույն ողբերգություն, որը բոլորինս է։ Խնդիրը նրանք չեն, այս կառավարությունում նստած Նիկոլի ու իր օգնականի սրիկայությունն է, լարում է հայ մարդու դեմ»։