Լրահոս
Միջազգային
13:15
03.02.26
185

Փեզեշքիանը հանձնարարել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ

Img default alt hy

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ:

«Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների դիմումները՝ արձագանքելու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի՝ բանակցություններ վարելու առաջարկին, ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարին՝ սպառնալիքներից և անհիմն սպասումներից զերծ համապատասխան մթնոլորտի առկայության դեպքում ձգտել արդար և հավասարազոր բանակցությունների՝ առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքներով:

Այս բանակցությունները վարվելու են մեր ազգային շահերի շրջանակներում»,-գրել է Իրանի նախագահը X-ի իր էջում: