Լրահոս
Մամուլի տեսություն
09:34
14.02.26
79

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՔՊ-ի պատգամավորի թեկնածուների ցանկում 134-րդը Լոռու մարզի բնակիչ Զալիկո Համբարյանն է: Նա զինղեկ է, աշխատում է Սպիտակի դպրոցներից մեկում: ՔՊ-ի թեկնածուն ներկայում ամբաստանյալի աթոռին է․ դատվում է ծանր մեղադրանքով՝ անչափահասի նկատմամբ բռնություն կիրառելու, ծեծելու, հայհոյելու համար:

«Ժողովուրդ»

Փետրվարի 16-19-ին կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը վտանգված է, վտանգված է նաև կաթողիկոսի և եպիսկոպոսների անվտանգությունը։

«Հրպարակ»

Հայաստանի բանտերում նախնական կալանքի տակ պահվողների հատվածներում` մեկուսարաններում, ակտիվ բեռնաթափման աշխատանքներ են այժմ իրականացվում:Տեղ են ազատում առաջիկա ռեպրեսիաների համար:

«Փաստ»

Օրերս Նիկոլ Փաշինյանը հերթական «կռիվն էր տալիս» Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր եթեր հեռարձակվող հիմնի տեսահոլովակի հետ, հրամայում փոխել: Այդ տեսահոլովակում ի ցույց է դրված այն ամենը, ինչի դեմ Փաշինյանն ու իր իշխանությունը պատերազմում են տարիներ շարունակ:

«Հրպարակ»

Հոգևորականը հրաժարվել է մկրտել ՔՊ-ական պատգամավորի երեխային:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի հասարակական գործիչ Անուշ Առաքելյանի հետ: