Լրահոս
Մամուլի տեսություն
09:41
05.02.26
71

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր ընդդիմություն-իշխանություն փոխհրաձգություն է սպասվում։ Քննարկվելու է «Հայաստան» դաշինքի հեղինակած՝ քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության նախագիծը:

«Հրապարակ»

ՔՊ պատգամավորության թեկնածուի հայտ ներկայացրած 380 անձից՝ վարչության քասթինգից հետո գրանցվել է 280-ը, 100-ը կտրվել է:

«Փաստ»

Իշխանությունները իրենց առջև խնդիր են դրել խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր համայնքապետերին կա՛մ «իրենցով անել», կա՛մ էլ բռնաճնշումների հերթական ալիքն սկսել նրանց դեմ, որ աշխատեն իշխանությունների համար։

«Հրապարակ»

Հակոբ Արշակյանը պետք է հաշվի ՔՊ ընտրությունների արդյունքները եւ մասնակցի նախընտրական ցուցակի կազմմանը. Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի գեթ մեկ մարդ չպոկվի ՔՊ-ից, չթշնամանա իրենց հետ եւ չանցնի հակառակորդի ճամբարը: 

«Ժողովուրդ»

Համաձայն 2024 թ-ի տարեկան հայտարարագրի՝ ՀՀ ամենակարևոր տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը միայն 2021 թ-ին գնել է 6 անշարժ գույք Երևանում՝ 2 անհատական բնակելի տուն, 1 հողամաս, 2 հողին ամրակայված այլ անշարժ գույք, 1 ավտոտնակ։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ: