Լրահոս

2026-03-28
  • Img default alt hy
    Միջազգային
    Սաուդյան արքայազնը կարծում էր, թե ԱՄՆ-ն կունենա հերթական ձախողակ նախագահը․ Թրամփ
    «Մենք վերջերս ենք հանդիպել։ Նա նայեց ինձ ու ասաց. «Գիտեք, սա ապշեցուցիչ է։ Մեկ տարի առաջ դուք մեռած երկիր էիք, իսկ հիմա ամենաթեժ երկիրն եք ամբողջ աշխարհում»... Նա չէր կարծում, որ դա տեղի կունենա... Նա կարծում էր, թե Ամերիկան կունենա հերթական ձախողակ նախագահը, որի երկիրը անկում է ապրում»,- հայտարարել է Թրամփը Ֆլորիդայում ունեցած ելույթի ժամանակ, որի տեսագրությունը հրապարակել է Սպիտակ տունը։
    18:15
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շուրջ 20 դիմակավորված անձ հարձակվել է Փարիզի մերձակա քաղաքապետարաններից մեկի վրա
    Փարիզի մերձակայքում գտնվող Ֆրեն կոմունայի քաղաքապետարանի վրա հարձակում է տեղի ունեցել։ Շուրջ 20 դիմակավորված անձ հրավառության միջոցներով գնդակոծել և ջարդուփշուր են արել շենքը։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ հարձակվողները կոտրել են մուտքի դուռը և կահույք գողացել։ Միջադեպը տեղի է ունեցել նոր քաղաքապետի պաշտոնամուտից առաջ։
    18:11
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն պարտավոր չէ լինել ՆԱՏՕ-ի կազմում․ Թրամփ
    Մայամիում ունեցած ելույթի ժամանակ Թրամփը դժգոհություն է հայտնել, որ եվրոպական դաշնակիցները նյութական աջակցություն չեն ցուցաբերել Իրանի հետ շարունակվող պատերազմի ժամանակ։ «Ինչո՞ւ պետք է մենք լինենք նրանց կողքին, եթե նրանք մեր կողքին չեն»,- հավելել է նա։
    18:00
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գետերի մակարդակի բարձրացում և քարաթափումներ. ՆԳՆ-ն ներկայացրել է մարզերում տիրող իրավիճակը
    Մարտի 28-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ։ Ահազանգերի նշված վայրերում աշխատանքներ են իրականացրել Փրկարար ծառայության ստորաբաժանումները, ինչպես նաև համայնքապետարանների կոմունալ ծառայության աշխատակիցները․ վնասներ և տուժածներ չկան։ Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։ Սյունիքի մարզում ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին քարաթափումների վերաբերյալ, ինչի հետևանքով ճանապարհները դարձել են միակողմանի երթևեկելի, նաև սահմանափակվել է երթևեկությունը։ Փրկարարները սահմանված կարգով օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է։ Փրկարարները համագործակցել են նաև Ոստիկանության պարեկային ծառայության և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ՝ իրականացնելով քարերի հեռացման աշխատանքներ։ Հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում անհապաղ զանգահարել ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։
    17:46
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի քաղաքների ռմբակոծության հետևանքով զոհերի թիվն աճում է. սպանվածների թվում երեխաներ կան
    Իրանի արևմուտքում գտնվող Բորուջերդ քաղաքի բնակելի թաղամասերի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման զոհերի թիվը հասել է 8-ի. հայտնում է «Mehr» գործակալությունը: Ավելի վաղ «Mehr» գործակալությունը, հղում անելով նահանգի անվտանգության ծառայության ղեկավարին, հայտնել էր, որ Իրանի արևմուտքում տեղակայված Լոռեսթան նահանգի Բորուջերդ քաղաքի բնակելի թաղամասերին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել էր 7-ի, իսկ վիրավորներինը՝ 36-ի: «Թշնամու կողմից Բորուջերդի օդային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի... Այս հարձակման բոլոր զոհերը քաղաքացիական անձինք են»,- ասված է հաղորդագրության մեջ: Գործակալության տեղեկություններով՝ Իսլամական Հանրապետության արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքում զոհերի թիվը նույնպես հասել է 8-ի, ընդ որում՝ զոհվածներից չորսը դպրոցահասակ աղջիկներ են։ Ավելի վաղ մեկ այլ՝ «Fars» գործակալությունը հայտնել էր քաղաքին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հրթիռային հարվածների հետևանքով 6 զոհի և 56 վիրավորի մասին։ Ըստ «Mehr»-ի տվյալների՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Զենջան քաղաքում 5 զոհվածների թվում կա զինվորական՝ կնոջ և երեխայի՝ 11-ամյա աղջկա հետ։ Քաղաքի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով վիրավորների թիվը 7-ից հասել է 13-ի։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
    17:30
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ․ քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ: Նախարարներն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի և բազմակողմ հարթակներում առկա հարցերի։
    17:15
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զախարովան կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորումը
    Խոնդաբի համալիրի, Արդաքանի գործարանի վրա հարձակումները և «Բուշեր» ԱԷԿ-ի մոտակայքում տեղի ունեցած գնդակոծությունները արժանի են միջազգային հանրության վճռական դատապարտմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Իրանի խաղաղ ատոմային օբյեկտների վրա իրականացված հարձակումները: «Այս հարձակումները արժանի են միանշանակ և վճռական դատապարտման ողջ միջազգային հանրության կողմից: Շարունակվում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, և նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում նման կամայականությունների համար, պետք է դա հասկանան», - ասված է գերատեսչության կայքում հրապարակված Զախարովայի հաղորդագրության մեջ:
    17:06
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արդեն տանն եմ, կլինեմ վարչական հսկողության տակ․ Միքայել Մարգարյան
    Երեկ երեկոյան ձերբակալվել էր Ալեն Սիմոնյանի հետ երեկ խորհրդարանի դիմաց վեճի բռնված և նրան հայհոյած անձը՝ Միքայել Մարգարյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միձոց է կիրառել բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։
    17:00
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելի հարձակման հետևանքով Լիբանանում լրագրողներ են զոհվել․ Al Jadeed
    Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի հարավում հարձակվել է «Al-Mayadeen» հեռուստաալիքի թղթակից Ֆաթիմա Ֆթունիի և «Al-Manar» հեռուստաալիքի նրա գործընկեր Ալի Շուեյբի մեքենայի վրա։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է դեպքի վայրում գտնվող «Al Jadeed» հեռուստաալիքի թղթակիցը։ «Լիբանանցի երկու լրագրողները, որոնք լուսաբանում էին ռազմական գործողությունների ընթացքը հարավային Ջեզզին քաղաքից, ստացած վնասվածքներից մահացել են»,- նշել է նա։
    16:53
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ագրեսորները բարձրացնում են խաղադրույքները Մերձավոր Արևելքի պատերազմում. Զախարովա
    Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Իրանի խաղաղ ատոմային օբյեկտների վրա իրականացված հարձակումները: «Ագրեսորները շարունակում են բարձրացնել խաղադրույքները Մերձավոր Արևելքում իրենց պատերազմում՝ անտեսելով դրա հետ կապված բոլոր ռիսկերը, ներառյալ՝ լայնամասշտաբ ռադիոակտիվ վարակման վտանգը», - ասված է նախարարության կայքում հրապարակված Զախարովայի հաղորդագրության մեջ:
    16:38
    28.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփը կռվում է ՆԱՏՕ-ի, Իրանի ու դեմոկրատների դեմ՝ «հանուն խաղաղության». հաջորդը Կուբան է
    Թրամփը կռվում է ՆԱՏՕ-ի, Իրանի ու դեմոկրատների դեմ՝ «հանուն խաղաղության». հաջորդը Կուբան է
    16:35
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանը Հրազդանում ջերմ զրուցել է բնակիչների հետ. հանդիպման մանրամասները
    Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցեր, իսկ պաշտոնական մասի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը մնացել է դահլիճում և անմիջական ու ջերմ շփում ունեցել ներկաների հետ։ Քաղաքացիները հնարավորություն են ունեցել անձամբ զրուցել նախագահի հետ և լուսանկարվել։
    16:21
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի են «Կանազ» մշակույթի տան հրդեհի պատճառն ու կասկածյալների ինքնությունը
    Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի տան խոշոր հրդեհի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ Shamshyan.com-ի՝ երեք անչափահաս կասկածյալներից երկուսը երևանյան հայտնի քոլեջներից մեկի ուսանողներ են, իսկ մեկը՝ Արաբկիր վարչական շրջանի դպրոցի աշակերտ։ 14, 15 և 16-ամյա պատանիները ծնողների ներկայությամբ խոստովանել են, որ շենք են մտել կիթառ նվագելու նպատակով։ Ըստ նրանց՝ հրկիզումը միտումնավոր չի եղել. տղաները փորձել են կրակ վառել տաքանալու համար, սակայն կրակը արագ տարածվել է՝ հանգեցնելով շենքի բռնկմանը։ Մարտի 25-ի երեկոյան բռնկված հրդեհի մարմանը ներգրավվել էր 12 մարտական հաշվարկ, իսկ հարակից շենքերի բնակիչները տարհանվել էին։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ գույքը հրկիզման կամ հանրավտանգ այլ եղանակով ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։
    16:09
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը խաթարում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների փորձերը․ Իբրահիմ Քալըն
    «Անհրաժեշտ է հիմք ստեղծել այդ բանակցությունների անցկացման համար։ Մենք չենք կասկածում, որ մեր պակիստանցի եղբայրները հմուտ աշխատանք կիրականացնեն այս հարցում։ Սակայն, ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ ռազմական գործողությունների սկզբից ի վեր տեսնում ենք, որ Իսրայելը, որը սաբոտաժի էր ենթարկում բանակցությունների յուրաքանչյուր փորձ և երկխոսության ուղիներ բացելու յուրաքանչյուր ջանք, վերջին օրերին կրկին հսկայական ջանքեր է գործադրում՝ իր հարձակումներով խաթարելու և չեղարկելու այդ նախաձեռնությունները», - ասել է Քալընը։
    15:55
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուսանողների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. 16-ամյա պատանին մարմնական վնասվածք է ստացել
    Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
    15:40
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ռուսաստանը բարեկամ երկիր է». Փաշինյանը շուտով կմեկնի ՌԴ
    Ավելի վաղ՝ մարտի 23-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել էին երկկողմ օրակարգի հարցերը քննարկել նաև առձեռն հանդիպման ձևաչափով։
    15:28
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղցրաշեն գյուղում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր
    Այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Քաղցրաշեն գյուղում բախվել են «ՎԱԶ 2106» ու «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
    15:19
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել Մարգարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
    Երեկ իր տնից հատուկջոկատայինների կողմից ձերբակալված Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը, նրան արգելվել է շփվել գործով անցնող անձանց հետ, դատախազությունը պահանջել էր տնային կալանք: «News.5tv.am»-ի հետ զրույցում Մարգարյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը դատարանի այս որոշումը համարել է հաղթանակ՝ ավելելով, որ դատավորը բարձր մակարդակով է անցկացրել միջնորդության քննությունը: Մարգարյանը ձերբակալվել էր խուլիգանության մեղադրանքով՝ Ալեն Սիմոնյանին հայհոյելու դեպքի առթիվ, երբ Սիմոնյանը վիրավորել էր Մարգարյանի հորը:
    15:08
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Հայաստանում․ էպիկենտրոնը Մարտունիից հարավ-արևելք է
    Սույն թվականի մարտի 28-ին` տեղական ժամանակով ժամը 14:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։26-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.03⁰ և արևելյան երկայնության 45⁰․40⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
    14:55
    28.03.26
    Ավելին