Լրահոս
2026-03-28
-
ՔաղաքականՀայաստանը պետք է ունենա տնտեսական առաջնորդ, ով կվերացնի աղքատությունը. Նարեկ Կարապետյան«Հայաստանը տարածաշրջանում ամենամեծ ներուժ ունեցող երկիրն է: Առաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի, ով կվերացնի աղքատությունը, ով կապահովի զարգացում։Ավելին22:0028.03.26 -
ՔաղաքականԱրցախյան հերոսամարտը փորձում են ներկայացնել որպես արկածախնդրություն. Աննա Գրիգորյան«Մեր այսօրվա պայքարը սեփական ինքնության, պատմության և արժանապատիվ պետականության համար է, որպեսզի հայ մարդը գլխիկոր չքայլի թե՛ Հայաստանում, թե՛ հայրենիքից դուրս»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։Ավելին21:4628.03.26 -
ՄիջազգայինԹրամփի «անտանելի սխալը». Իրանում ծաղրում են ԱՄՆ նախագահին և շարունակում կռվելՀորմուզի նեղուցը Թրամփի նեղուց է ուզում վերանվանել Սպիտակ տան ղեկավարը: Բայց հայ իրանագետների համոզմամբ՝ նրա հայտարարություններին լուրջ չեն վերաբերում Իրանում: Թեհրանը գտել է Միացյալ Նահանգների աքիլեսյան գարշապարն ու շարունակում է փակ պահել Մերձավոր Արևելքի նավթային գլխավոր հանգույց Հորմուզի նեղուցը:Ավելին21:3428.03.26 -
ՔաղաքականԱյս ի՞նչ խաղաղություն է, որը կախված է ընտրության արդյունքից․ Ռոբերտ Քոչարյան«Ցանկացած երկրի և կառավարության համար թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, որի առկայությունն է միայն թույլ տալիս իրականացնել տնտեսական ու սոցիալական ծրագրեր»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին21:2028.03.26 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանը հավասարը հավասարի պես է հանդես եկել հզոր տերությունների հետ. Աղվան Վարդանյան- Տնտեսական ցուցանիշներ. Շեշտվել է տնտեսության աննախադեպ աճը, ենթակառուցվածքների զարգացումը և բնակչության կենսամակարդակի բազմապատիկ բարելավումը։Ավելին21:1528.03.26 -
ԻրավականԻրավական քաոսից դուրս գալու համար նոր կուսակցություն է ստեղծվել. «Նոր դարաշրջան»Դաշինքո՞վ, թե՞ առանձին կմասնակցի ընտրություններին նորաստեղծ «Նոր դարաշրջան» կուսակցությունը: Իրավաբան Հարություն Հարությունյանի ստեղծած քաղաքական ուժը առայժմ որոշում չունի: Քաղաքական խորհրդակցություններ են անցկացնում արտախորհրդարանական ուժերի հետ:Ավելին21:0428.03.26 -
ՄիջազգայինԶելենսկին հեռակա բանավիճել է իրեն ստախոսության մեջ մեղադրած Ռուբիոյի հետՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, ով պնդել էր, թե Զելենսկին ստում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների բովանդակության վերաբերյալ: Ռուբիոն ավելի վաղ սուտ էր որակել Զելենսկիի այն հայտարարությունները, թե Կիևն անվտանգության երաշխիքներ կստանա միայն Դոնբասից ուկրաինական զինված ուժերի դուրսբերման պայմանով: «Բանակցային ողջ գործընթացի ընթացքում եղած բոլոր ազդանշանները վկայում են այն մասին, <...> որ մենք ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ կկարողանանք ստանալ ոչ թե մինչև հրադադարը կամ հակամարտության ավարտը, այլ այն բանից հետո, երբ մեր զորքերը լքեն Դոնբասը»,- շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին, նրա խոսքերը մեջբերում է «УНИАН» գործակալությունը: «Մենք կցանկանայինք երաշխիքներ ստանալ մինչև հակամարտության ավարտը, բայց մեզ ասացին՝ ոչ: Ես ասացի, որ դա չի աշխատի»,- նշել է Զելենսկին: Նա նաև մեկնաբանել է իր ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, թե ցավում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրում Կիևի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. «Ես երբեք չեմ ասել, թե ամերիկացիները ճնշում են մեզ վրա: Մենք առանց այդ էլ հասկանում ենք՝ ինչ է կատարվում: Ես ոչ մեկին չեմ ստել»:Ավելին20:4828.03.26 -
ՔաղաքականԵթե քաղաքացիները մասնակցեն ընտրություններին, անհնար է, որ ՔՊ-ն ունենա 70 տոկոս․ Քրիստինե Վարդանյան«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր հնգամյա գործունեության հաշվետվությունը և մեր առաջարկած այլընտրանքը։ Մեզ համար այս տարիների յուրաքանչյուր օրը եղել է պայքար»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Ավելին20:3528.03.26 -
ՀայլուրՀայլուր 20:30 Իրանը գտել է ԱՄՆ-ի «թույլ տեղը». Թեհրանը հարվածում է և ծաղրում ԹրամփինՀայլուր 20:30 Իրանը գտել է ԱՄՆ-ի «թույլ տեղը». Թեհրանը հարվածում է և ծաղրում ԹրամփինԱվելին20:3028.03.26 -
ՀայաստանՌոբերտ Քոչարյանի և թիմակիցների հանդիպումը՝ ՀրազդանումՌոբերտ Քոչարյանի և թիմակիցների հանդիպումը՝ ՀրազդանումԱվելին20:2328.03.26 -
ՔաղաքականԻշխանափոխությունից հետո պետությունը չի միջամտելու եկեղեցական գործերին․ Սևակ Խաչատրյան«Հայ Առաքելական Եկեղեցին պետք է շարունակի թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում առաջ տանել հայերի միասնության գաղափարը»,- եզրափակել է Սևակ Խաչատրյանը։Ավելին20:1528.03.26 -
ԻրավականՍվոյի ու չուժոյի խնդիր կա. քաղաքացուն ծեծած ոստիկանը՝ արտոնյալ պայմաններո՞ւմԿարևոր մանրամասներ՝ ոստիկանության Երևանի բաժնում կասկածյալի հորը խոշտանգած ոստիկանին առաջադրված մեղադրանքից: Հայկ Հակոբյանը միակ մեղադրյալը չէ: Նրա խուլիգանական արարքը չկանխելու մեղադրանք է առաջադրվել գործընկերոջը: Կասկածում են, որ հենց այդ ավագ օպերն է նկարահանել տեսանյութը: Սակայն, նրա փաստաբանի խոսքով, խոշտանգման ժամանակ իր պաշտպանյալն անգամ վարչական շենքում չի եղել:Ավելին20:0028.03.26 -
ԻրավականՁերբակալված կա 3 զինծառայողի դանակահարության գործով. «քրեական ռոմանտիկա»՝ բանակումԴանակահարվելուց հետո հոսպիտալցված երեք պահեստազորայինների առողջական վիճակի մասին է փորձել տեղեկություն ստանալ Ալբերտ Սերոբյանը: Վարդենիսի զորամասում անհայտ պատճառով վիճել էին վարժական հավաքների մասնակիցները, 24 ժամ չանցած՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե զինվորների ծնողները գիշերը հանգիստ քնում են:Ավելին19:4728.03.26 -
ՔաղաքականԱռաջիկա ընտրություններից է կախված մեր երկրի հետագա ընթացքը․ Սաղաթելյան«Այս ամենի դիմաց մեր ժողովուրդը ստացել է միայն ասֆալտ, որն առաջին իսկ անձրևից հետո քշվում-տարվում է»,- եզրափակել է Սաղաթելյանը։Ավելին19:3928.03.26 -
ՔաղաքականՍկանդալային փաստաթղթեր. Փաշինյանը պարգևատրում է թիմին՝ ընտրություններից 2 ամիս առաջԸնտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը պետական բարձրաստիճան պաշտոնյաներին խոշոր պարգևատրումներ է արել: «News.5tv.am»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր` վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ստորագրությամբ, որոնցում նշված են պարգևատրումների չափերը: Պարգևատրվել է 32 պետական պաշտոնյա՝ նվազագույնը 2 մլն դրամի չափով:Ավելին19:3028.03.26 -
ԻրավականԱվելի քան 1 կգ մարիխուանա և կոկաին․ Երևանում ջերմոցային լաբորատորիա է գործելՔրեական ոստիկանության գլխավոր և Երևանի քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, Քննչական կոմիտեի հետ համագործակցությամբ, մարտի 26-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն է կատարվել Քանաքեռում ապրող 55-ամյա տղամարդու բնակության վայրում։ Տանը հայտնաբերվել են կանեփի սերմեր, մեթադոնային լուծույթի նմանվող թափանցիկ հեղուկով երկու տարա, ապակյա սրվակներ՝ ընդհանուր 150 միլիգրամ մարիխուանայի յուղի նմանվող զանգվածով, ինչպես նաև մարիխուանայի նմանվող զանգվածով 10 փաթեթ՝ ընդհանուր 132 գրամ քաշով։ Տան հետնամասում գտնվող շինությունում առկա էր ջերմոց՝ կահավորված բույսերի աճեցման համար նախատեսված օդափոխության և լուսավորության համակարգերով, որտեղ կար կանեփի 13 բույս։ Նույն շինությունում հայտնաբերվել է նաև կանեփի ևս 4 բույս, 10 փաթեթ՝ լցված ավելի քան մեկ կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, շագանակագույն «Շոկո» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով երկու տարա՝ ընդհանուր 81 գրամ քաշով, ինչպես նաև 11 գրամ կոկաինի նմանվող փոշենման զանգված։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։Ավելին19:1528.03.26 -
ԱշխարհԵվրոպայում 12 տոննա «KitKat» են գողացել. «Nestle»-ն նախազգուշացնում է հնարավոր դեֆիցիտի մասին«CBS» հեռուստաալիքը, հղում անելով «France-Presse»-ին, հստակեցնում է, որ գրեթե 413,8 հազար «KitKat» սալիկներ տեղափոխող բեռնատարը փախցրել են Եվրոպայով փոխադրման ժամանակ. այն Իտալիայի գործարանից ուղևորվում էր Լեհաստան: «Nestle» ընկերությունը նախազգուշացրել է, որ այս գողությունը կարող է հանգեցնել խանութների դարակներին «KitKat» սալիկների դեֆիցիտի (պակասուրդի):Ավելին19:0028.03.26 -
ՔաղաքականՓողոց դուրս գալու խնդիրնե՞ր ունի Ալեն Սիմոնյանը. նրա հետ վիճած քաղաքացին մեղադրանքը չի ընդունումԱզգային ժողովի նախագահի հետ փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից հետո մեղադրանք է առաջադրվել Միքայել Մարգարյանին: Նրան գիշերը ձերբակալել են, ավելի ուշ՝ ազատ արձակել՝ վարչական հսկողություն սահմանելով: Նրա որդին հոր ձերբակալությունից հետո ուղիղ եթերում պատմել է, որ 15-20 իրավապահներ, այդ թվում՝ հատուկջոկատայիններ, մտել են տուն ու քրոջ, տատի և իր աչքի առաջ բերման ենթարկել հորը՝ չնայած նա պատրաստ է եղել ինքնակամ գնալ:Ավելին18:4628.03.26 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Կատարի վարչապետը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըՄարտի 28-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ: Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման և զարգացումների հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ: Ընդգծվել է տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևորությունը և այդ ուղղությամբ ջանքերին ՀՀ սկզբունքային աջակցությունը: ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով Կատարում մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերում ցուցաբերված աջակցության համար։ Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարներն ընդգծել են համագործակցության օրակարգը հարստացնելու քաղաքական պատրաստակամությունը՝ կարևորելով հատկապես տնտեսական բաղադրիչն ու ենթակառուցվածքային ծրագրերը:Ավելին18:3928.03.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Նոր սկանդալ՝ պարգևավճարների շուրջ. մարդկանց զայրույթը պիկին է հասնումՀայլուր 18։30 Նոր սկանդալ՝ պարգևավճարների շուրջ. մարդկանց զայրույթը պիկին է հասնումԱվելին18:3028.03.26